ՀՀ ոստիկանության թեժ գիծ
  • Ընդհանուր հարցերով
    (+374) 10 54-69-14
    (+374) 10 54-69-12
    Աշխ. ժամեր՝ 9-ից 18-ը: Ընդմիջում՝ 13-ից 14-ը:
    Հանգստյան օրեր՝ շաբաթ, կիրակի:
  • Ճանապարհային ոստիկանություն
    1-77
  • Թրաֆիքինգի և անօրինական միգրացիայի հարցերով
    0800-505-50
  • Անձնագրային և վիզաների վարչություն
    (+374) 10 37-02-64
Ոստիկանության ստորաբաժանումներում գործող Թեժ գծերի պատասխանատուների տվյալները
  • Ընդհանուր հարցերով
    (+374) 10 54-69-14
    (+374) 10 54-69-12
    (պատասխանատու՝ ՀՀ ոստիկանության շտաբի հերթապահ ծառայության վարչության պետ, ոստիկանության գնդապետ Արայիկ Առաքելյան, հեռ. 011-58-76-03)
  • Ճանապարհային ոստիկանություն
    Բջջ. 1-77
    Ճանապարհային ոստիկանության գործունեությանն առնչվող, ինչպես նաև ճանապարհատրանսպորտային պատահարների հետ կապված հարցերով
    (պատասխանատու՝ ճանապարհային ոստիկանության օպերատիվ կառավարման կենտրոնի պետ, ոստիկանության փոխգնդապետ Կարեն Գյուլումյան, հեռ. 010-52-27-63)
  • Անձնագրային և վիզաների վարչություն
    (+374) 10 37-02-64
    (պատասխանատու՝ ՀՀ ոստիկանության ԱՎՎ պետի տեղակալ, ոստիկանության գնդապետ Ահարոն Կարապետյան հեռ. 011-37-06-00)
  • Թրաֆիքինգի և անօրինական միգրացիայի հարցերով
    0800-505-50
    հերթապահ մաս
    (պատասխանատու՝ ՔՈ ԳՎ Թրաֆիքինգի դեմ պայքարի բաժնի պետ, ոստիկանության փոխգնդապետ Հաբեթ Մկրտչյան հեռ. 011- 56-39-63)

Մուշի ոստիկանները բնակարանային գուղությունների և փորձի դեպքեր են բացահայտել՝ հայտնաբերելով գողոնը

13.07.2020 15:35 Գողություն

Հուլիսի լույս 10-ի գիշերը Գյումրիում բնակվող մի կին ոստիկանության Մուշի բաժնում հաղորդում տվեց, որ մտել են որդու բնակարան ու գողացել համակարգիչ և կենցաղային իրեր։ Հաղորդումն ընդունելուն պես Մուշի ոստիկաններն անցան բնակարանային գողությունը բացահայտելու միջոցառումներին։ Բնակարանը Շիրակացու փողոցում էր, մուտքի դուռը վնասված չէր։Վարկած առաջ քաշվեց, որ տուն են մտել լուսամուտով, իսկ գողոնը դռնով են հանել, քանի որ, բացի համակարգչից ու կենցաղային իրերից, տնից հափշտակվել էին նաև բանալիներ։ Փաստական տվյալներ ձեռք բերվեցին, որ էլի են բնակարան մտել ու գողություն արել, բայց այս անգամ դուռը բացել էին գողացած բանալիով։ Օպերատիվ-հետախուզական միջոցառումների շնորհիվ Մուշի ոստիկանները պարզեցին կասկածվողի ինքնությունը։ Շուտով հայտնի դարձավ նաև նրա գտնվելու վայրը, և Գյումրիում ապրող 32-ամյա տղամարդը հայտնաբերվեց։ Նա իրավապահներին ներկայացրեց գողությունների մանրամասները՝  հայտնելով, որ հուլիսի 2-ի գիշերը բարձրացել է շենքի տանիք, կոտրել բնակարանի խոհանոցի ապակին ու մտել տուն։ Այս դրվագից հինգ օր անց՝ հուլիսի 7-ի գիշերը, կրկին մտել է հիշյալ բնակարան՝ արդեն գողացած բանալիով բացելով դուռը ։ Մի անգամ էլ է մտել, գողացել սավաններ, որոնք կապել է շենքի տանիքի ճաղավանդակից  ու մտել չբնակեցվող մեկ այլ բնակարան, սակայն այնտեղից ոչինչ չի հափշտակել։ Օպերատիվ-հետախուզական միջոցառումների և քննչական գործողությունների արդյունքում հայտնաբերվեց  գողոնը. հափշտակված իրերը նրա բնակարանում էին։ Դրանք առգրավվել են։ Տղամարդուն մեղադրանք է առաջադրվել։ Հարուցված քրեական գործի նախաքննությունը շարունակվում է։ 

`


Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: