ՀՀ ոստիկանության թեժ գիծ
  • Ընդհանուր հարցերով
    (+374) 10 54-69-14
    (+374) 10 54-69-12
    Աշխ. ժամեր՝ 9-ից 18-ը: Ընդմիջում՝ 13-ից 14-ը:
    Հանգստյան օրեր՝ շաբաթ, կիրակի:
  • Ճանապարհային ոստիկանություն
    1-77, 060-83-10-22
    Ճանապարհային ոստիկանության հաշվառման և քննական ստորաբաժանումների գործառույթներին (վարորդական իրավունքի վկայական ստանալ, փոխանակել, տրանսպորտային միջոցներ հաշվառել, անվանափոխել և այլն) վերաբերող հարցերով
    060-83-83-02
  • Թրաֆիքինգի և անօրինական միգրացիայի հարցերով
    0800-505-50
  • Անձնագրային և վիզաների վարչություն
    (+374) 10 37-02-64
Ոստիկանության ստորաբաժանումներում գործող Թեժ գծերի պատասխանատուների տվյալները
  • Ընդհանուր հարցերով
    (+374) 10 54-69-14
    (+374) 10 54-69-12
    (պատասխանատու՝ ՀՀ ոստիկանության շտաբի հերթապահ ծառայության վարչության պետ, ոստիկանության գնդապետ Արայիկ Առաքելյան, հեռ. 011-58-76-03)
  • Ճանապարհային ոստիկանություն
    Բջջ. 1-77
    (պատասխանատու՝ ճանապարհային ոստիկանության օպերատիվ կառավարման կենտրոնի պետ, ոստիկանության փոխգնդապետ Կարեն Գյուլումյան, հեռ. 060-83-10-23)
  • Անձնագրային և վիզաների վարչություն
    (+374) 10 37-02-64
    (պատասխանատու՝ ՀՀ ոստիկանության ԱՎՎ պետի տեղակալ, ոստիկանության գնդապետ Ահարոն Կարապետյան հեռ. 011-37-06-00)
  • Թրաֆիքինգի և անօրինական միգրացիայի հարցերով
    0800-505-50
    հերթապահ մաս
    (պատասխանատու՝ ՔՈ ԳՎ Թրաֆիքինգի դեմ պայքարի բաժնի պետ, ոստիկանության փոխգնդապետ Հաբեթ Մկրտչյան հեռ. 011- 56-39-63)

Մուշի ոստիկանները գողություններ են բացահայտել, այդ թվում՝ բնակարանային

02.06.2021 10:38 Գողություն

Նախորդ տարվա հոկտեմբեր և այս տարվա փետրվար ամիսներին Գյումրիի Մանուշյան և Թետչերի փողոցներում երկու գողություն էր կատարվել։ Մի դեպքում մտել էին ավտոտնակ ու գողացել կայանված «Մերսեդես» մակնիշի մեքենայի լուսարձակները, ռադիատորը, «ABS» բլոկը, ավտոտնակից հափշտակել էին նաև մետաղյա ձողեր: Երկրորդ դեպքը բնակարանային գողություն էր։ Օգտվելով տանտերերի բացակայությունից՝ տեխնիկական միջոցների գործադրմամբ կոտրել էին մուտքի դռան փականը և հափշտակել լվացքի մեքենա, շինարարական գործիքներ, սպասք և հագուստ:
Հարուցվեց քրեական գործ։
Ոստիկանության Մուշի բաժնի ծառայողները դեպքի վայրերի զննությունից հետո լայնածավալ հետախուզական միջոցառումներ ձեռնարկեցին։ Առաջ քաշվեցին աշխատանքային տարբեր վարկածներ։ Օպերատիվ հարցումների արդյունքում քրեական հետախույզները տեղեկություններ ստացան, որ նշված գողությունները կատարել է Գյումրի քաղաքի Անտառավան 4-րդ թաղամասի 20-ամյա մի բնակիչ։ Նրան տանը հայտնաբերել չհաջողվեց։
Մայիսի 24-ին կասկածվողը Երևան քաղաքի Սիլիկյան թաղամասում հայտնաբերվեց և բերման է ենթարկվեց ոստիկանության Մուշի բաժին։
Նա խոստովանել է ոչ միայն գողությունները կատարելու, այլև գողոնն իրացնելու փաստը։
20-ամյա երիտասարդը ներկայացվել է նախաքննական մարմնին։ Ձեռնարկվում են միջոցառումներ՝ գողոնը հայտնաբերելու ուղղությամբ: Նախաքննությունը շարունակվում է:

`


Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: