Հունիսի 1. Ոստիկանների անակնկալը երեխաներին ոստիկանության մշակույթի կենտրոնում /ԼՈԻՍԱՆԿԱՐՆԵՐ/
 
                                            Հունիսի 1-ին՝ երեխաների պաշտպանության օրը, ոստիկանությունն անցել էր «ուժեղացված հատուկ ծառայության»: Նպատակը մեկն էր՝ օրը դարձնել հիշարժան բոլոր երեխաների համար:
 Միջոցառումների մեկնարկը տրվեց ոստիկանության վարչական շենքի բակում, որտեղ երեխաները նվերներ ստացան, երգեցին ու պարեցին, խաղացին հեքիաթների ու մուտլֆիլմերի հերոսների հետ ու կավիճներով նկարեցին:







 
    					 
    					 
    					 
    					 
    					