37-ամյա մոտոցիկլավարը հիվանդանոցում մահացել է

Ապրիլի 2-ին, ժամը 13.00-ին, Երևանի Թբիլիսյան խճուղում մոտոցիկլը կողաշրջվել էր. 37-ամյա մոտոցիկլավարը մարմնական վնասվածքներով տեղափոխվել էր հիվանդանոց:
Ապրիլի 8-ին, ժամը 17.30-ին, 37-ամյա մոտոցիկլավար Էդուարդ Խաչատրյանը գիտակցության չգալով՝ մահացել է:
Կատարվում է քննություն։
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: