Անօրինական միգրացիա կազմակերպելու մեղադրանքով հետախուզվողին Համայնքային ոստիկանները հայտնաբերեցին օդանավակայանում
Համայնքային ոստիկանության «Զվարթնոց» օդանավակայանի բաժնի ծառայողների ձեռնարկած օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում դեկտեմբերի 27-ին Մինսկ-Երևան չվերթի ինքնաթիռի ժամանումից հետո բաժին է տեղափոխվել 47-ամյա մի տղամարդ։ Նա ապրիլի 6-ից Սլովակիայի հանրաետության Ինտերպոլի կողմից հետախուզվում էր անօրինական միգրացիայի կազմակերպման մեղադրանքով։ Խափանման միջոցը՝ կալանք։ Հայտնաբերման մասին հայտնվել է ՀՀ Ինտերպոլի Ազգային կենտրոնական բյուրոյին և Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի դատախազին։
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:
