ՀՀ ոստիկանության թեժ գիծ
  • Ընդհանուր հարցերով
    (+374) 10 54-69-14
    (+374) 10 54-69-12
    Աշխ. ժամեր՝ 9-ից 18-ը: Ընդմիջում՝ 13-ից 14-ը:
    Հանգստյան օրեր՝ շաբաթ, կիրակի:
  • Ճանապարհային ոստիկանություն
    1-77
  • Թրաֆիքինգի և անօրինական միգրացիայի հարցերով
    0800-505-50
  • Անձնագրային և վիզաների վարչություն
    (+374) 10 37-02-64
Ոստիկանության ստորաբաժանումներում գործող Թեժ գծերի պատասխանատուների տվյալները
  • Ընդհանուր հարցերով
    (+374) 10 54-69-14
    (+374) 10 54-69-12
    (պատասխանատու՝ ՀՀ ոստիկանության շտաբի հերթապահ ծառայության վարչության պետ, ոստիկանության գնդապետ Արայիկ Առաքելյան, հեռ. 011-58-76-03)
  • Ճանապարհային ոստիկանություն
    Բջջ. 1-77
    Ճանապարհային ոստիկանության գործունեությանն առնչվող, ինչպես նաև ճանապարհատրանսպորտային պատահարների հետ կապված հարցերով
    (պատասխանատու՝ ճանապարհային ոստիկանության օպերատիվ կառավարման կենտրոնի պետ, ոստիկանության փոխգնդապետ Կարեն Գյուլումյան, հեռ. 010-52-27-63)
  • Անձնագրային և վիզաների վարչություն
    (+374) 10 37-02-64
    (պատասխանատու՝ ՀՀ ոստիկանության ԱՎՎ պետի տեղակալ, ոստիկանության գնդապետ Ահարոն Կարապետյան հեռ. 011-37-06-00)
  • Թրաֆիքինգի և անօրինական միգրացիայի հարցերով
    0800-505-50
    հերթապահ մաս
    (պատասխանատու՝ ՔՈ ԳՎ Թրաֆիքինգի դեմ պայքարի բաժնի պետ, ոստիկանության փոխգնդապետ Հաբեթ Մկրտչյան հեռ. 011- 56-39-63)

Միլիցիայի հատուկ նշանակության ջոկատի հերոսական ուղին (ՏԵՍԱՆՅՈՒԹ)

Միլիցիայի հատուկ նշանակության ջոկատի հերոսական ուղին (ՏԵՍԱՆՅՈՒԹ)


Քսանհինգ տարի առաջ ստեղծվեց միլիցիայի հատուկ նշանակության ջոկատը, որը սահմանամերձ շրջանների պաշտպանությանը մասնակցեց ամենավտանգավոր, ռազմավարական նշանակության ամենաթեժ կետերում:
Ժամանակները տագնապալից ու վճռորոշ էին, եւ աշխարհազորի կողքին կանգնելու խնդիրը դրվեց միլիցիայի կանոնավոր ստորաբաժանումների վրա:
Վարդենիս, Կրասնոսելսկ, Տավուշ, Գորիս, Լաչին, Մարտակերտ...
Միլիցիայի հատուկ նշանակության ջոկատի հերոսական ուղին է: Ծանր կորուստներ ու հաղթանակներ, նահանջ ու հարձակում...
Ջոկատը տասնյակ զոհեր տվեց, իսկ նրանց զինակից գործընկերներից շատերն այսօր վաստակած հանգստի են, մի մասն էլ շարունակում է ծառայությունը օրենքին ու ժողովրդին: Նրանք հաճախ են հավաքվում զոհված ընկերների հիշատակը հավերժացնող հուշակոթողի մոտ, մտովի տեղափոխվում փորձություններով ու հերոսականությամբ լի ժամանակները...
«Ոգիներս միշտ բարձր է եղել: Այդ տարիներին հանգիստ չկար մեզ համար. հասարակական կարգ էինք պահպանում, հանցավոր խմբերի դեմ պայքարում, հերթափոխերով սահման մեկնում...»,- հիշում են տղաները: Հայրենիքը փորձության մեջ էր, եւ նրանք՝ միլիցիայի աշխատակիցները, զինվոր էին...
«Մարտադաշտում ամենասարսափելին ընկեր կորցնելն է, թեեւ դրանից հետո ավելի էինք վրեժով լցվում...»,- խոստովանում են միլիցիայի հատուկ նշանակության ջոկատի տղաները՝ հավելելով, որ այդ դեպքերում դառնում են մի բռունցք...
Միլիցիայի կապիտան Ալեքսան Եղոյանը համոզված է՝ հայի գենը այնպիսին է, որ ինչքան էլ տարաձայնություն, դժգոհություն լինի, միաբանվում են, երբ Հայրենիքը հայտնվում է վտանգի մեջ: Հայրենիքը գերագույն արժեք է, եւ այդ գիտակցումը միշտ առաջնային է դառնում ճակատագրական պահերին...
Ջոկատի մարտիկ Սամվել Հարությունյանն ասում է, որ մարտադաշտում առաջին պլանում նաեւ ընկերոջը նվիրվածությունն էր. մեկը մեկին՝ թիկունք, մեկը մեկին՝ պաշտպան:
1992 թվականն էր. Ումուդլուի ազատագրական մարտերն էին ընթանում: Ջոկատի անդամներից Արտաշ Առաքելյանը վիրավորվում է ոտքերից: Ալեքսան Եղոյանը մոտ երկու կիլոմետր շալակած տանում է նրան. «Դա հերոսություն չէր, դա օրենք էր՝ վիրավոր ընկերոջը չթողնել մարտադաշտում...»,- ասում է Ալեքսան Եղոյանը:
«Ես ու իմ ընկերները մեր պարտքը պատվով կատարեցինք հայրենիքի առաջ: Հիմա մեր երեխաներն են շարունակում մեր գործը,- ասում է Գրիշա Բաղդասարյանը:- Այսօր իմ թոռնիկն է ծառայում առաջին գծում, ծառայում է նույն ոգեւորությամբ, ինչ ժամանակին ես...»:
Այսօր առաջնագծում է նաեւ Էդուարդ Կարապետյանի որդին. «Որդիս ամենայն պատասխանատվությամբ է գիտակցում իր զինվոր լինելը, իր պարտքը Հայրենիքի հանդեպ: Դա ես իմ օրինակով եմ սովորեցրել, ու հիմա հպարտ եմ որդուս համար...»:
Միլիցիայի մայոր Կիմ Անտոնյանը հիշում է Վարդենիսի սահմաններում մղած մարտերը, Մազրայի դիրքերի գրավումը, նաեւ այն չարաբաստիկ օրը, երբ զոհվեց միլիցիոներ Վարդան Բալասանյանը.- «Շատ հայրենասեր էր, անընդհատ առաջ էր ուզում գնալ: Այդ օրն էլ ոտքի կանգնեց ու առաջանալով՝ սկսեց կրակել, մինչեւ թշնամու գնդակը խոցեց նրան... Անհավասար մարտ էր, բայց հաղթեցինք. ազերիներին հետ մղեցինք Արագյոլի սարից, բայց Վարդանն արդեն մեզ հետ չէր... Նրա կորուստը շատ ծանր տարանք: Հետո հայրը՝ Բորիսը, եկավ եւ փոխարինեց որդուն...»:
Ոստիկանության գնդապետներ Էդուարդ Կալյանը, Արմեն Պապյանը, Վարդան Հարությունյանը, ոստիկանության փոխգնդապետ Վլադիմիր Վանեսյանը ջոկատի առաջիններից էին:
Վլադիմիր Վանեսյանը ջոկատին անդամագրվեց խորհրդային բանակում ծառայությունից անմիջապես հետո:
«Իհարկե, հայրենասիրական մղումներով եմ ընդունվել համակարգ, որովհետեւ տեսել եմ, թե ջոկատի տղաները զենքը ձեռքին ինչպես են կանգնած սահմանների պաշտպանությանը, նաեւ թե՛ Երեւանում, թե՛ հանրապետության մարզերում իրականացնում միջոցառումներ՝ հանցավոր խմբավորումների դեմ պայքարելու ուղղությամբ: Հպարտ եմ, որ ջոկատի կազմում եմ եղել, որ իմ փոքրիկ ներդրումն եմ ունեցել Արցախյան ազատամարտում»:
«Միլիցիայի հատուկ ջոկատ ընդգրկվում էին կամավորության սկզբունքով, այնպիսի մարդիկ, որոնք ուժեղ էին ե՛ւ ֆիզիկապես, ե՛ւ կամային հատկանիշներով: Յուրաքանչյուրը գիտակցում էր ծառայության դժվարությունները, գիտակցում էր իր առջեւ դրված խնդիրը՝ սահմանների պաշտպանություն, պետականության ամրապնդում»,- ասում է Էդուարդ Կալյանը:
«Մենք կազմակերպված զինվորական կառույց էինք, մեր նորանկախ պետության առաջին կանոնավոր զինվորները, կարելի է ասել՝ բանակի նախատիպը»,- ասում է Արմեն Պապյանը եւ հիշում մի դեպք:- Առաջադրանք ստացանք, որ պետք է մեկնենք Շահումյան. վիճակն այնտեղ շատ ծանր էր: Փոքր օդանավակայանում էինք. պատրաստվում էինք ուղղաթիռ նստել, երբ մեզ տեսավ Վազգեն Սպարապետը, որ այն ժամանակ պաշտպանության կոմիտեի նախագահն էր: Մի պահ կարկամեց, ապա հարցրեց՝ ովքե՞ր են: Միլիցիայի հատուկ նշանակության ջոկատն է՝ պատասխանեցին: Նայեց, նայեց ու ասաց՝ այսպիսի՛ բանակ պետք է ունենանք»:
«Միլիցիան այն ժամանակ երկու ճակատով էր պայքարում՝ արտաքին թշնամու եւ երկրի ներսում գլուխ բարձրացրած հանցավոր տարրերի դեմ,- հիշում է Վարդան Հարությունյանը: - Հանցավոր խմբավորումների ձեռքին մեծ թվով հրազեն էր հայտնվել, վտանգված էին նորաստեղծ պետականության հիմքերը: Իսկ մեզ համար պետությունը գերագույն արժեք էր, եւ այդ գիտակցմամբ էինք առաջնորդվում թե՛ սահմանին, թե՛ ներսում: Միլիցիայի հատուկ նշանակության ջոկատի անդամներս փառքով կատարեցինք մեր գործառույթները, մեր առաջ դրված խնդիրը: Եվ ընդհանրապես, ոստիկանությունը միշտ եղել եւ մնում է պետության զինվոր, պետականության հիմքերն ամուր պահող զինվոր»:
Հայրենիքի հանդեպ պարտականությունը բոլորինն է, բայց առանձին անհատներ այդ գիտակցումը գործ են դարձնում:
Այդ գիտակցումն ունեցողներն են երկրի ուժը, այդ գիտակցումն ունեցողներն են այսօր հայրենիքի սահմանն ամուր պահում, երկրի ներքին կայունությունն ապահովում, իրենց աշխատանքով նպաստում երկրի բարգավաճմանը: Այդ գիտակցումն ունեցողներն էին Արցախյան ազատամարտում հաղթանակ կերտել...
Քսանհինգ տարի առաջ այդ գիտակցումն ունեցողնե՛րն անդամագրվեցին միլիցիայի հատուկ նշանակության ջոկատին...

                                                                                                                                                                                                                             Հասմիկ ՊՈԴՈՍՅԱՆ