Մետրոպոլիտենի պահպանության բաժին բերման ենթարկվածի մոտ թմրանյութ, կռփազենք ու դանակ կար
Նոյեմբերի 17-ին ոստիկանության մետրոպոլիտենի պահպանության բաժնի ոստիկանները, իրացնելով օպերատիվ տվյալները, մետրոյի կայարաններից մեկի նախասրահում հայտնաբերել ու կասկածանքով բաժին բերման են ենթարկել մի երիտասարդի։ Կոտայքի մարզի Քանաքեռավան գյուղի 18-ամյա բնակչի խուզարկությամբ հայտնաբերվել է մարիխուանայի նմանվող զանգված, նույն զանգվածի հետքերով կաթուցիչ, կռփազենք ու գաղտնի փականով դանակ։ Բերման ենթարկվածի հայտնածով՝ հայտնաբերվածը թմրանյութ է։ Նշանակվել են փորձաքննություններ։ Հանգամանքները պարզվում են։
Ծանուցում. Հանցագործության համար մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով՝ դատարանի՝ օրինական ուժի մեջ մտած դատավճռով։
