Մեթադոն ձեռք բերած 39-ամյա տղամարդը ձերբակալվել է

Հունիսի 12-ին Համայնքային ոստիկանության Շենգավիթի բաժնում ստացված տեղեկություններն ապօրինի թմրաշրջանառության մասին էին։ Ձեռնարկած միջոցառումների արդյունքում պարզվել է, որ մայրաքաղաքի 39-ամյա բնակիչը օգտագործելու և իրացնելու նպատակով ձեռք է բերել «Մեթադոն» տեսակի թմրանյութ։ 39-ամյա երևանցին Արշակունյաց պողոտայում հայտնաբերվել, ձերբակալել և տեղափոխվել է բաժին։
Տղամարդը և կազմված փաստաթղթերը ներկայացվել են տարածքային քննչական բաժին։
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: