Մեքենայից գողություն կատարած անձը հայտնաբերվել է

Հունիսի 13-ին Ոստիկանության օպերատիվ կառավարման կենտրոն ահազանգած 28-ամյա քաղաքացին հայտնել է, որ Գայ գյուղում՝ տան դիմաց կայանված «Մերսեդես» մակնիշի իր ավտոմեքենայից գողացել են դրամապանակը, որում եղել են բանկային քարտեր և գումար։
Համայնքային ոստիկանության Վաղարշապատի բաժնից նշված հասցե մեկնած օպերատիվ խումբը պարզել է, որ գողությունը կատարել է նույն գյուղի բնակիչ 28-ամյա մի երիտասարդ։ Նա ձերբակալվել և տեղափոխվել է բաժին, որտեղ իրավապահներին հայտնել է, որ դրամապանակում եղած 60․000 դրամը ծախսել է, իսկ բանկային քարտերը՝ դեն նետել։
Կազմված փաստաթղթերն ու երիտասարդը ներկայացվել են նախաքննական մարմին։
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: