1-02

ՀՀ ՆԳՆ ոստիկանության թեժ գիծ

Ընդհանուր հարցերով
(+374) 10 54-69-14
(+374) 10 54-69-12
Աշխ. ժամեր՝ 9-ից 18-ը
Ընդմիջում՝ 13-ից 14-ը
Հանգստյան օրեր՝ շաբաթ, կիրակի

ՆԳՆ ինտերնետային խարդախություններ
Թեժ գիծ՝ 011 52 52 52

ՆԳՆ ոստիկանության պարեկային ծառայություն
Հասցե՝ ք․ Երևան, Խորենացի 158
(Պարեկային ծառայության գործունեության շրջանակում
հարցերի և բողոքների դեպքում կարող եք մոտենալ նաև նշված հասցեով)

Հեռ․՝ 010-51-29-65,
էլ․ փոստ՝ patrol-service@police.am

ՆԳՆ ոստիկանության համայնքային ոստիկանության գլխավոր վարչություն
Հեռ․՝ 010-52-03-10,
էլ․ փոստ՝ hvogv@police.am

ՆԳՆ ոստիկանության քրեական ոստիկանության գլխավոր վարչություն
Հեռ․՝ 011-56-47-72,
էլ․ փոստ՝ gdcp@police.am

ՆԳՆ ոստիկանության զորքեր
Հեռ․՝ 010-37-02-96,
էլ․ փոստ՝ zorqer@mia.gov.am


 

 
 
 

 

 

Վեճ, ծեծկռտուք ու դանակահարություն Այնթապ գյուղում. Մասիսի ոստիկանների բացահայտումը

Հունվարի 2-ին նույն դեպքի վերաբերյալ ոստիկանության Մասիսի բաժնում երկու ահազանգ ստացվեց։ Ժամը 3-ի սահմաններում Այնթապ գյուղի մի բնակչուհի 1-02 էր զանգել և հայտնել, որ որդուն դանակահարել են, մյուս ահազանգը ժամը 4.30-ի սահմաններում «Էրեբունի» բժշկական կենտրոնից էր. հերթապահ քույրը հայտնում էր, որ մարմնի տարբեր հատվածների ծակած-կտրած վերքերով 34-ամյա մի տղամարդ է բուժօգնության տեղափոխվել։
Սկզբում` Այնթապ գյուղ, ապա հիվանդանոց մեկնած իրավապահները պարզեցին ոչ միայն դեպքին վերաբերող մի շարք հանգամանքներ, այլև կասկածվողների ինքնությունը։
Նախնական տվյալներով՝ նույն օրը տուժողի ծանոթները, որ Ոսկեհատ գյուղում բնակվող ամուսիններ էին, ժամը 3-ի սահմաններում նրա տուն էին գնացել։ Կենցաղային հարցերի շուրջ վիճաբանել էին։ Վեճի ընթացքում ծանոթ տղամարդը դանակահարել, իսկ նրա կինը քարով ու օղու կոտրած շշով հարվածներ էր հասցրել տուժողին։
Բացատրական աշխատանքի արդյունքում կասկածվողները ներկայացել են ոստիկանության Մասիսի բաժին և խոստովանել կատարածը։
Նրանք նաև ներկայացրել են հանցագործության գործիք հանդիսացող գաղտնի փականով ծալովի դանակը։
Դեպքի առթիվ հարուցվել է քրեական գործ։
Տղամարդը ձերբակալվել է, կինը՝ ստորագրությամբ բաց թողնվել։
Դեպքի հանգամանքները, այդ թվում՝ շարժառիթը, նախաքննությամբ պարզվում են։

 

`


Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: