1-02

ՀՀ ՆԳՆ ոստիկանության թեժ գիծ

Ընդհանուր հարցերով
(+374) 10 54-69-14
(+374) 10 54-69-12
Աշխ. ժամեր՝ 9-ից 18-ը
Ընդմիջում՝ 13-ից 14-ը
Հանգստյան օրեր՝ շաբաթ, կիրակի

ՆԳՆ ինտերնետային խարդախություններ
Թեժ գիծ՝ 011 52 52 52

ՆԳՆ ոստիկանության պարեկային ծառայություն
Հասցե՝ ք․ Երևան, Խորենացի 158
(Պարեկային ծառայության գործունեության շրջանակում
հարցերի և բողոքների դեպքում կարող եք մոտենալ նաև նշված հասցեով)

Հեռ․՝ 010-51-29-65,
էլ․ փոստ՝ patrol-service@police.am

ՆԳՆ ոստիկանության համայնքային ոստիկանության գլխավոր վարչություն
Հեռ․՝ 010-52-03-10,
էլ․ փոստ՝ hvogv@police.am

ՆԳՆ ոստիկանության քրեական ոստիկանության գլխավոր վարչություն
Հեռ․՝ 011-56-47-72,
էլ․ փոստ՝ gdcp@police.am

ՆԳՆ ոստիկանության զորքեր
Հեռ․՝ 010-37-02-96,
էլ․ փոստ՝ zorqer@mia.gov.am


 

 
 
 

 

 

Համաքաղաքացիների վեճն ավարտվել էր իրար մարմնական վնասվածքներ պատճառելով. Նախաձեռնվել է քրեական վարույթ

Համաքաղաքացիների վեճն ավարտվել էր իրար մարմնական վնասվածքներ պատճառելով. Նախաձեռնվել է քրեական վարույթ

Մայիսի 8-ին ՆԳՆ ոստիկանության Կոտայքի մարզի օպերատիվ կառավարման կենտրոն հիվանդանոցից երկու ահազանգ էր ստացվել. մարմնական վնասվածքներով բուժօգնության էին տեղափոխվել Աբովյան քաղաքի բնակիչ 52 և 59 տարեկան երկու տղամարդ:
Քրեական ոստիկանության Կոտայքի մարզային վարչության և Համայնքային ոստիկանության Կոտայքի բաժնի ծառայողները համատեղ ձեռնարկած օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում պարզել էին, որ մայիսի 8-ին՝ ժամը 15-ի սահմաններում, Աբովյան քաղաքի Դարանի փողոցի շենքերից մեկի բակում տեղի ունեցած վիճաբանության ժամանակ 59-ամյա տղամարդը դանակով հարվածներ էր հասցրել 52-ամյա համաքաղաքացուն, ինչից հետո 52-ամյա տղամարդը իր վարած «Սուբարու» մակնիշի մեքենայով վրաերթի էր ենթարկել նրան, նաև հարվածել քարով և բռունցքներով:
Աբովյանի քննչական բաժնում սպանության փորձի հատկանիշներով քրեական վարույթ էր նախաձեռնվել:
Մայիսի 22-ին 52-ամյա տղամարդը Աբովյան քաղաքի Արզնիի խճուղում հայտնաբերվել, ձերբակալվել և ներկայացվել է վարույթն իրականացնող մարմին։
Նախաքննությամբ հանգամանքները պարզվում են:

`


Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: