Կենտրոնականի ոստիկանները ձերբակալեցին մարմնական վնասվածք պատճառած երիտասարդին

Հիվանդանոցից ստացվել էր հաղորդում, որ հունիսի 9-ի կեսգիշերին «ստորին ծնոտի կոտրվածք» ախտորոշմամբ բուժօգնության է դիմել 48-ամյա մի տղամարդ: Նա հայտնել էր, թե վնասվածքը ստացել է տանն ընկնելու հետևանքով։ Համայնքային ոստիկանության Կենտրոնական բաժնից մեկնել էր օպերատիվ խումբ: Միջոցառումների արդյունքում պարզվել էր, որ մայրաքաղաքի Իսրայելյան փողոցում անձնական հարցերի շուրջ ծագած վիճաբանության ընթացքում նրան հարվածներ է հասցրել Ռուսթավելու փողոցի բնակիչ 25-ամյա մի երիտասարդ:
Դեպքի առթիվ նախաձեռնվել էր քրեական վարույթ:
Բաժնի ծառայողների ձեռնարկած միջոցառումների շնորհիվ հունիսի 13-ին ժամը 22.40-ին, 25-ամյա երիտասարդը հայտնաբերվել է մայրաքաղաքի Վրացյան փողոցում, ձերբակալվել և ներկայացվել վարույթն իրականացնող մարմին։
Նախաքննությամբ հանգամքանքները պարզվում են։
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: