1-02

ՀՀ ՆԳՆ ոստիկանության թեժ գիծ

Ընդհանուր հարցերով
(+374) 10 54-69-14
(+374) 10 54-69-12
Աշխ. ժամեր՝ 9-ից 18-ը
Ընդմիջում՝ 13-ից 14-ը
Հանգստյան օրեր՝ շաբաթ, կիրակի

ՆԳՆ ինտերնետային խարդախություններ
Թեժ գիծ՝ 011 52 52 52

ՆԳՆ ոստիկանության պարեկային ծառայություն
Հասցե՝ ք․ Երևան, Խորենացի 158
(Պարեկային ծառայության գործունեության շրջանակում
հարցերի և բողոքների դեպքում կարող եք մոտենալ նաև նշված հասցեով)

Հեռ․՝ 010-51-29-65,
էլ․ փոստ՝ patrol-service@police.am

ՆԳՆ ոստիկանության համայնքային ոստիկանության գլխավոր վարչություն
Հեռ․՝ 010-52-03-10,
էլ․ փոստ՝ hvogv@police.am

ՆԳՆ ոստիկանության քրեական ոստիկանության գլխավոր վարչություն
Հեռ․՝ 011-56-47-72,
էլ․ փոստ՝ gdcp@police.am

ՆԳՆ ոստիկանության գվարդիա
Հեռ․՝ 010-37-02-96,
էլ․ փոստ՝ guardia@police.am


 

 
 
 

 

 

Վեճ և դանակահարություն Մարալիկում․ Շիրակի քրեական ոստիկաններն արագ բացահայտեցին դեպքը

Հունվարի 12-ին՝ գիշերվա ժամը 1-ին, Ոստիկանության Շիրակի մարզի օպերատիվ կառավարման կենտրոնում հաղորդում ստացվեց Մարալիկի շտապօգնության ենթակայանից։
Հայտնեցին, որ իրենց ենթակայանի մոտ հայտնաբերել են կրծքավանդակի արյունահոսող վերքով երիտասարդի, որին տեղափոխել են «Գյումրի» բժշկական կենտրոն։
Ահազանգով մեկնեցին Քրեական ոստիկանության Շիրակի մարզային վարչության և Համայնքային ոստիկանության Անիի բաժնի ծառայողները։
Քրեական և համայնքային ոստիկանների համատեղ միջոցառման արդյունքում պարզվեց, որ նախորդ օրը՝ ժամը 23․30-ի սահմաններում, Մարալիկի Հրանտ Շահինյան փողոցում կենցաղային հարցերի շուրջ ծագած վեճի ընթացքում 34-ամյա երիտասարդին մոտը եղած դանակով հարվածել է Մարալիկի բնակիչ 44-ամյա մի տղամարդ։
Բացատրական աշխատանքի արդյունքում, դանակահարողն ինքնակամ ներկայացավ Անիի բաժին, խոստովանեց արարքն ու ներկայացրեց հանցագործության գործիքը։
Նա ներկայացվել է վարույթ իրականացնող մարմին և ձերբակալվել։ Դեպքի հանգամանքները պարզվում են։

`


Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: