1-02

ՀՀ ՆԳՆ ոստիկանության թեժ գիծ

Ընդհանուր հարցերով
(+374) 10 54-69-14
(+374) 10 54-69-12
Աշխ. ժամեր՝ 9-ից 18-ը
Ընդմիջում՝ 13-ից 14-ը
Հանգստյան օրեր՝ շաբաթ, կիրակի

ՆԳՆ ինտերնետային խարդախություններ
Թեժ գիծ՝ 011 52 52 52

ՆԳՆ ոստիկանության պարեկային ծառայություն
Հասցե՝ ք․ Երևան, Խորենացի 158
(Պարեկային ծառայության գործունեության շրջանակում
հարցերի և բողոքների դեպքում կարող եք մոտենալ նաև նշված հասցեով)

Հեռ․՝ 010-51-29-65,
էլ․ փոստ՝ patrol-service@police.am

ՆԳՆ ոստիկանության համայնքային ոստիկանության գլխավոր վարչություն
Հեռ․՝ 010-52-03-10,
էլ․ փոստ՝ hvogv@police.am

ՆԳՆ ոստիկանության քրեական ոստիկանության գլխավոր վարչություն
Հեռ․՝ 011-56-47-72,
էլ․ փոստ՝ gdcp@police.am

ՆԳՆ ոստիկանության զորքեր
Հեռ․՝ 010-37-02-96,
էլ․ փոստ՝ zorqer@mia.gov.am


 

 
 
 

 

 

Վեճն ավարտվել էր դանակահարությամբ․ քրեական ու համայնքային ոստիկանները կարճ ժամանակում բացահայտեցին դեպքը

Վեճն ավարտվել էր դանակահարությամբ․ քրեական ու համայնքային ոստիկանները կարճ ժամանակում բացահայտեցին դեպքը

Օգոստոսի 29-ին` ժամը 11-ին, Ոստիկանության օպերատիվ կառավարման կենտրոն հաղորդում է ստացվել «Արմավիր» բժշկական կենտրոնից: Բամբակաշատ գյուղի դաշտերում երկաթյա ամրանի վրա ընկնելու հետևանքով «Որովայնի շրջանի կտրած-ծակած վերք» ախտորոշմամբ բուժօգնության է տեղափոխվել նույն գյուղի բնակիչ 42-ամյա մի տղամարդ:
Մեկնել են Քրեական ոստիկանության Արմավիրի մարզային վարչության օպերատիվ խումբը:
Համայնքային ոստիկանության Արմավիրի բաժնի գործընկերների հետ ձեռնարկած օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում պարզվել է, որ օգոստոսի 29-ին` ժամը 9.30-ի սահմաններում, Բամբակաշատ գյուղի դաշտամիջյան ճանապարհների խաչմերուկում, ավտոմեքենաները միմյանց չզիջելու հարցի շուրջ տուժած տղամարդը վիճաբանել է 32-ամյա համագյուղացու հետ: Վեճը շարունակվել է տուժածի «Լանդ Ռովեր» մակնիշի ավտոմեքենայում: Նստելով վարորդի կողքը` 32-ամյա տղամարդը դռան գրպանիկում նկատել է դանակ, վերցրել այն ու հարվածել։
Նույն օրը` ժամը 19.15-ին, 32-ամյա տղամարդը ձերբակալվել և ներկայացվել է Արմավիրի մարզային քննչական վարչություն։
Ձեռնարկվում են միջոցառումներ հանցագործության գործիք դանակը հայտնաբերելու ուղղությամբ։ Նախաքննությամբ հանգամանքները պարզվում են։

`


Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: