ՀՀ ոստիկանության թեժ գիծ
  • Ընդհանուր հարցերով
    (+374) 10 54-69-14
    (+374) 10 54-69-12
    Աշխ. ժամեր՝ 9-ից 18-ը: Ընդմիջում՝ 13-ից 14-ը:
    Հանգստյան օրեր՝ շաբաթ, կիրակի:
  • Ճանապարհային ոստիկանություն
    1-77
    Ճանապարհային ոստիկանության հաշվառման և քննական ստորաբաժանումների գործառույթներին (վարորդական իրավունքի վկայական ստանալ, փոխանակել, տրանսպորտային միջոցներ հաշվառել, անվանափոխել և այլն) վերաբերող հարցերով
    060-83-83-02
  • Թրաֆիքինգի և անօրինական միգրացիայի հարցերով
    0800-505-50
  • Անձնագրային և վիզաների վարչություն
    (+374) 10 37-02-64
Ոստիկանության ստորաբաժանումներում գործող Թեժ գծերի պատասխանատուների տվյալները
  • Ընդհանուր հարցերով
    (+374) 10 54-69-14
    (+374) 10 54-69-12
    (պատասխանատու՝ ՀՀ ոստիկանության շտաբի հերթապահ ծառայության վարչության պետ, ոստիկանության գնդապետ Արայիկ Առաքելյան, հեռ. 011-58-76-03)
  • Ճանապարհային ոստիկանություն
    Բջջ. 1-77
    (պատասխանատու՝ ճանապարհային ոստիկանության օպերատիվ կառավարման կենտրոնի պետ, ոստիկանության փոխգնդապետ Կարեն Գյուլումյան, հեռ. 060-83-10-23)
  • Անձնագրային և վիզաների վարչություն
    (+374) 10 37-02-64
    (պատասխանատու՝ ՀՀ ոստիկանության ԱՎՎ պետի տեղակալ, ոստիկանության գնդապետ Ահարոն Կարապետյան հեռ. 011-37-06-00)
  • Թրաֆիքինգի և անօրինական միգրացիայի հարցերով
    0800-505-50
    հերթապահ մաս
    (պատասխանատու՝ ՔՈ ԳՎ Թրաֆիքինգի դեմ պայքարի բաժնի պետ, ոստիկանության փոխգնդապետ Հաբեթ Մկրտչյան հեռ. 011- 56-39-63)

Դանակահարություն Նորք-Մարաշում. տեղի ոստիկանները թարմ հետքերով բացահայտել են հանցագործությունը

Ապրիլի 3-ին, ժամը 15-ի սահմաններում, թիվ 1 համալսարանական հիվանդանոց տեղափոխվեց դանակահարված մի տղամարդ։ Տուժողն ի վիճակի չէր հաղորդում կամ բացատրություն տալու։ Բուժհաստատություն մեկնած ոստիկանության Կենտրոնական բաժնի Մարաշի բաժանմունքի օպերատիվ խումբը պարզեց, որ տղամարդուն հիվանդանոց էին տեղափոխել Նորք-Մարաշ թաղամասից։ Նրա տուն մեկնած իրավապահները դեպքի վայրում արնանման հետքեր հայտնաբերեցին։ Տարածքային քննչական բաժնում քրեական գործ հարուցվեց դիտավորությամբ առողջությանը ծանր վնաս պատճառելու հատկանիշներով։ Մարաշի քրեական հետախույզները օպերատիվ միջոցառումներով պարզեցին, որ ժամը 12-ի սահմաններում 51-ամյա տղամարդն ու 28-ամյա մի երիտասարդ կենցաղային հարցերի շուրջ վիճել են։ Այդ ընթացքում երիտասարդը խոհանոցային դանակով հարվածներ էր հասցրել տղամարդու որովայնին ու գլխին։ Կասկածվողին հայտնաբերելու միջոցառումներին զուգահեռ՝ Մարաշի ոստիկանները նրա հետ բացատրական աշխատանք տարան։ Արդյունքում՝ հենց դեպքի օրը երիտասարդը ներկայացավ ոստիկանության Մարաշի բաժանմունք, ապա ներկայացվեց տարածքային քննչական բաժին՝ հարցաքննության։ Նրան մեղադրանք է առաջադրվել։ Հանցագործության գործիք դանակը հայտնաբերելու միջոցառումներն ու հարուցված քրեական գործի նախաքննությունը շարունակվում են։

`


Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: