1-02

ՀՀ ՆԳՆ ոստիկանության թեժ գիծ

Ընդհանուր հարցերով
(+374) 10 54-69-14
(+374) 10 54-69-12
Աշխ. ժամեր՝ 9-ից 18-ը
Ընդմիջում՝ 13-ից 14-ը
Հանգստյան օրեր՝ շաբաթ, կիրակի

ՆԳՆ ինտերնետային խարդախություններ
Թեժ գիծ՝ 011 52 52 52

ՆԳՆ ոստիկանության պարեկային ծառայություն
Հասցե՝ ք․ Երևան, Խորենացի 158
(Պարեկային ծառայության գործունեության շրջանակում
հարցերի և բողոքների դեպքում կարող եք մոտենալ նաև նշված հասցեով)

Հեռ․՝ 010-51-29-65,
էլ․ փոստ՝ patrol-service@police.am

ՆԳՆ ոստիկանության համայնքային ոստիկանության գլխավոր վարչություն
Հեռ․՝ 010-52-03-10,
էլ․ փոստ՝ hvogv@police.am

ՆԳՆ ոստիկանության քրեական ոստիկանության գլխավոր վարչություն
Հեռ․՝ 011-56-47-72,
էլ․ փոստ՝ gdcp@police.am

ՆԳՆ ոստիկանության զորքեր
Հեռ․՝ 010-37-02-96,
էլ․ փոստ՝ zorqer@mia.gov.am


 

 
 
 

 

 

«Mamul.am» լրատվական կայքէջում հրապարակված հոդվածի հետքերով

«Mamul.am» լրատվական կայքէջում հրապարակված հոդվածի հետքերով

Նոյեմբերի 23-ին «Mamul.am» լրատվական կայքէջում հրապարակվել էր «Արգիշտի Քյարամյանն անձնագրային ծառայությունների ղեկավարների միջոցով 1400 հայկական անձնագիր է բաժանել հայերեն իմացող ազերիներին» վերտառությամբ հոդված, ըստ որի՝ «Ազգային անվտանգություն» կուսակցության նախագահ Գառնիկ Իսագուլյանը «Հայելի» մամուլի ակումբում հրավիրված ասուլիսի ժամանակ հայտնել է, որ պատերազմի ժամանակ 400 հոգի Նախիջևանից Քաջարանով անցել են Արցախ ու գնացել մինչև Հադրութի թիկունք, և դա ապահովել է ՀՀ ազգային անվտանգության ծառայության նախկին տնօրեն Արգիշտի Քյարամյանը:
Վերոհիշյալ հանգամանքների պարզաբանման համար ոստիկանության ներքին անվտանգության վարչությունում իրականացված ծառայողական քննության արդյունքներով՝ ՀՀ ԱԱԾ նախկին տնօրենի միջնորդությամբ անձնագրային բաժանմունքի պետեր նշանակելու և նրանց կողմից ազգությամբ ադրբեջանցիների հայկական անձնագրեր բաժանելու հանգամանքներ չեն հաստատվել: Դրանք հերքվել են նաև ՀՀ հատուկ քննչական ծառայությունում նախապատրաստված և հանցագործության դեպքի բացակայության հիմքով քրեական գործի հարուցումը մերժված նյութերով:
Ծառայողական քննության արդյունքները թողնվել են անհետևանք: