ՀՀ ոստիկանության թեժ գիծ
  • Ընդհանուր հարցերով
    (+374) 10 54-69-14
    (+374) 10 54-69-12
    Աշխ. ժամեր՝ 9-ից 18-ը: Ընդմիջում՝ 13-ից 14-ը:
    Հանգստյան օրեր՝ շաբաթ, կիրակի:
  • Ճանապարհային ոստիկանություն
    1-77
  • Թրաֆիքինգի և անօրինական միգրացիայի հարցերով
    0800-505-50
  • Անձնագրային և վիզաների վարչություն
    (+374) 10 37-02-64
Ոստիկանության ստորաբաժանումներում գործող Թեժ գծերի պատասխանատուների տվյալները
  • Ընդհանուր հարցերով
    (+374) 10 54-69-14
    (+374) 10 54-69-12
    (պատասխանատու՝ ՀՀ ոստիկանության շտաբի հերթապահ ծառայության վարչության պետ, ոստիկանության գնդապետ Արայիկ Առաքելյան, հեռ. 011-58-76-03)
  • Ճանապարհային ոստիկանություն
    Բջջ. 1-77
    Ճանապարհային ոստիկանության գործունեությանն առնչվող, ինչպես նաև ճանապարհատրանսպորտային պատահարների հետ կապված հարցերով
    (պատասխանատու՝ ճանապարհային ոստիկանության օպերատիվ կառավարման կենտրոնի պետ, ոստիկանության փոխգնդապետ Կարեն Գյուլումյան, հեռ. 010-52-27-63)
  • Անձնագրային և վիզաների վարչություն
    (+374) 10 37-02-64
    (պատասխանատու՝ ՀՀ ոստիկանության ԱՎՎ պետի տեղակալ, ոստիկանության գնդապետ Ահարոն Կարապետյան հեռ. 011-37-06-00)
  • Թրաֆիքինգի և անօրինական միգրացիայի հարցերով
    0800-505-50
    հերթապահ մաս
    (պատասխանատու՝ ՔՈ ԳՎ Թրաֆիքինգի դեմ պայքարի բաժնի պետ, ոստիկանության փոխգնդապետ Հաբեթ Մկրտչյան հեռ. 011- 56-39-63)

Ոստիկանները բացահայտել են Մալաթիայում տեղի ունեցած առանձնապես ծանր հանցագործությունը (ՏԵՍԱՆՅՈՒԹ)

11.10.2019 15:25 Սպանություն

ՀՀ ոստիկանության քրեական հետախուզության գլխավոր վարչության, Երևան քաղաքի վարչության, Մալաթիայի բաժնի և այլ ստորաբաժանումների ծառայողների համատեղ օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում բացահայտվել է հոկտեմբերի 9-ին Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանում տեղի ունեցած առանձնապես ծանր հանցագործությունը։ Օպերատիվ-քննչական միջոցառումների արդյունքում փաստական տվյալներով հիմնավորվել է, որ սպանությունը կատարել է Երևանի բնակիչ, 23-ամյա երիտասարդ։ Հիշեցնենք, որ հոկտեմբերի 9-ին Երևանի Անդրանիկի փողոցի 130-րդ շենքի բակում զինված միջադեպ էր տեղի ունեցել, ինչի հետևանքով հրազենային վնասվածքով «Էրեբունի» բժշկական կենտրոն էր տեղափոխվել Երևանի բնակիչ 29-ամյա մի երիտասարդ, որը մահացած էր։ Դեպքի վայրում օպերատիվ-քննչական խումբը հայտնաբերել էր հրազենի պարկուճներ ու գնդակ։ Հարուցվել է քրեական գործ։ Միջոցառումները շարունակվում են հանցագործությունը կատարած անձին ու հանցագործության գործիք հրազենը հայտնաբերելու ուղղությամբ։

`


Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: