1-02

ՀՀ ՆԳՆ ոստիկանության թեժ գիծ

Ընդհանուր հարցերով
(+374) 10 54-69-14
(+374) 10 54-69-12
Աշխ. ժամեր՝ 9-ից 18-ը
Ընդմիջում՝ 13-ից 14-ը
Հանգստյան օրեր՝ շաբաթ, կիրակի

ՆԳՆ ինտերնետային խարդախություններ
Թեժ գիծ՝ 011 52 52 52

ՆԳՆ ոստիկանության պարեկային ծառայություն
Հասցե՝ ք․ Երևան, Խորենացի 158
(Պարեկային ծառայության գործունեության շրջանակում
հարցերի և բողոքների դեպքում կարող եք մոտենալ նաև նշված հասցեով)

Հեռ․՝ 010-51-29-65,
էլ․ փոստ՝ patrol-service@police.am

ՆԳՆ ոստիկանության համայնքային ոստիկանության գլխավոր վարչություն
Հեռ․՝ 010-52-03-10,
էլ․ փոստ՝ hvogv@police.am

ՆԳՆ ոստիկանության քրեական ոստիկանության գլխավոր վարչություն
Հեռ․՝ 011-56-47-72,
էլ․ փոստ՝ gdcp@police.am

ՆԳՆ ոստիկանության զորքեր
Հեռ․՝ 010-37-02-96,
էլ․ փոստ՝ zorqer@mia.gov.am


 

 
 
 

 

 

Մալաթիայում կատարված դանակահարությունները բացահայտվեցին

Օգոստոսի 25-ին, կեսգիշերն անց, ոստիկանություն զանգած քաղաքացին հայտնում էր, որ մայրաքաղաքի Տիչինայի փողոցի ռեստորաններից մեկի հետնամասում մի քանի հոգու դանակահարել են։
Դեպքի վայր մեկնած ոստիկանության օպերատիվ խմբերը պարզեցին, որ մարմնի տարբեր հատվածների կտրած-ծակած վնասվածքներով բուժհաստատություն են տեղափոխվել 3 տղամարդ։
Ոստիկանության Մալաթիայի բաժնի ծառայողները ձեռնարկեցին անհրաժեշտ միջոցառումներ՝ դեպքի հանգամանքները պարզելու, հանցագործություն կատարած անձի ինքնությունը ճշտելու և հայտնաբերելու ուղղությամբ։
Կարճ ժամանակ անց պարզվեց, որ տղամարդկանց հետ վիճել և նրանց դանակահարել էր մայրաքաղաքի 41-ամյա մի բնակիչ։ Ձեռնարկվեցին միջոցառումներ՝ նրան հայտնաբերելու ուղղությամբ։
Ոստիկանների բացատրական աշխատանքի շնորհիվ կասկածյալը նույն օրը ներկայացավ ոստիկանություն և տվեց խոստովանական բացատրություն։
41-ամյա տղամարդը ձերբակալվել է։
Կատարվում է նախաքննություն։

`


Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: