ՀՀ ոստիկանության թեժ գիծ
  • Ընդհանուր հարցերով
    (+374) 10 54-69-14
    (+374) 10 54-69-12
    Աշխ. ժամեր՝ 9-ից 18-ը: Ընդմիջում՝ 13-ից 14-ը:
    Հանգստյան օրեր՝ շաբաթ, կիրակի:
  • Ճանապարհային ոստիկանություն
    1-77, 060-83-10-22
    Ճանապարհային ոստիկանության հաշվառման և քննական ստորաբաժանումների գործառույթներին (վարորդական իրավունքի վկայական ստանալ, փոխանակել, տրանսպորտային միջոցներ հաշվառել, անվանափոխել և այլն) վերաբերող հարցերով
    060-83-83-02
  • Թրաֆիքինգի և անօրինական միգրացիայի հարցերով
    0800-505-50
  • Անձնագրային և վիզաների վարչություն
    (+374) 10 37-02-64
Ոստիկանության ստորաբաժանումներում գործող Թեժ գծերի պատասխանատուների տվյալները
  • Ընդհանուր հարցերով
    (+374) 10 54-69-14
    (+374) 10 54-69-12
    (պատասխանատու՝ հեռ. 011-58-76-03)
  • Ճանապարհային ոստիկանություն
    Բջջ. 1-77
    (պատասխանատու՝ հեռ. 060-83-10-23)
  • Անձնագրային և վիզաների վարչություն
    (+374) 10 37-02-64
    (պատասխանատու՝ հեռ. 011-37-06-00)
  • Թրաֆիքինգի և անօրինական միգրացիայի հարցերով
    0800-505-50
    հերթապահ մաս
    (պատասխանատու՝ հեռ. 011- 56-39-63)

Դանակահարություն Իսակովի պողոտայում. Մալաթիայի քրեական հետախույզները պարզել են եղելությունը

Ապրիլի լույս 4-ի գիշերը «Արմենիա» բժշկական կենտրոնից ոստիկանության Մաշտոցի բաժին ահազանգեցին, որ կրծքավանդակի ձախ կեսի կտրած-ծակած վերքով հիվանդանոց է տեղափոխվել Երևանի բնակիչ, 38-ամյա տղամարդ։ Նրա հայտնածով՝  մի անծանոթ Դավիթաշենում իրեն դանակահարել է։ Կատարվածի հանգամանքները պարզելու ուղղությամբ Մաշտոցի բաժնի քրեական հետախույզները օպերատիվ միջոցառումներ ձեռնարկեցին, որոնց միացան Մալաթիայի բաժնի գործընկերները։ Համատեղ աշխատանքը ժամեր անց արդյունք տվեց։ Մալաթիայի ոստիկանները տեղեկություններ ստացան, որ տղամարդուն դանակահարել են ոչ թե Դավիթաշենում, այլ Իսակովի պողոտայում տեղի ունեցած վիճաբանության ժամանակ։ Շուտով հայտնի դարձավ միջադեպի մասնակիցների, այդ թվում՝ դանակահարողի ինքնությունը։  Բացատրական աշխատանքի արդյունքում  Երևանի բնակիչ, 42-ամյա տղամարդը ներկայացավ ոստիկանության Մալաթիայի բաժին ու խոստովանական բացատրություն տվեց։ Հետագա միջոցառումներով հայտնաբերվեց նաև հանցագործության գործիք դանակը։ Նշանակվել են փորձաքննություններ։ Դեպքի հանգամանքները պարզվում են։ 

`


Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: