1-02

ՀՀ ՆԳՆ ոստիկանության թեժ գիծ

Ընդհանուր հարցերով
(+374) 10 54-69-14
(+374) 10 54-69-12
Աշխ. ժամեր՝ 9-ից 18-ը
Ընդմիջում՝ 13-ից 14-ը
Հանգստյան օրեր՝ շաբաթ, կիրակի

ՆԳՆ ինտերնետային խարդախություններ
Թեժ գիծ՝ 011 52 52 52

ՆԳՆ ոստիկանության պարեկային ծառայություն
Հասցե՝ ք․ Երևան, Խորենացի 158
(Պարեկային ծառայության գործունեության շրջանակում
հարցերի և բողոքների դեպքում կարող եք մոտենալ նաև նշված հասցեով)

Հեռ․՝ 010-51-29-65,
էլ․ փոստ՝ patrol-service@police.am

ՆԳՆ ոստիկանության համայնքային ոստիկանության գլխավոր վարչություն
Հեռ․՝ 010-52-03-10,
էլ․ փոստ՝ hvogv@police.am

ՆԳՆ ոստիկանության քրեական ոստիկանության գլխավոր վարչություն
Հեռ․՝ 011-56-47-72,
էլ․ փոստ՝ gdcp@police.am

ՆԳՆ ոստիկանության զորքեր
Հեռ․՝ 010-37-02-96,
էլ․ փոստ՝ zorqer@mia.gov.am


 

 
 
 

 

 

Մահվան ելքով վրաերթ կատարած տղամարդուն Չարենցավանի համայնքային ոստիկանները ձերբակալել են

30.09.2025 14:31 ՃՏ պատահարներ
Մահվան ելքով վրաերթ կատարած տղամարդուն Չարենցավանի համայնքային ոստիկանները ձերբակալել են

Սեպտեմբերի 25-ին` ժամը 10-ին, Չարենցավանի Խանջյան փողոցում վրաերթի էր ենթարկվել 84-ամյա Բաղդասար Հ-ն, որը դիմել էր Չարենցավանի հիվանդանոց, ապա` «պոլիտրավմա» ախտորոշմամբ տեղափոխվել «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոն, որտեղ էլ ժամը 21.20-ին մահացել է։
Վրաերթից րոպեներ անց Համայնքային ոստիկանության Չարենցավանի բաժնի ծառայողները արագ ճշտեցին ավտոմեքենայի մակնիշը, Չարենցավանի բնակիչ 42-ամյա տղամարդն էլ ընդունեց, որ ինքն է «ՎԱԶ-2110» մակնիշի ավտոմեքենայով վրաերթի ենթարկել 84-ամյա քաղաքացուն:
Կազմված փաստաթղթերը ներկայացվեցին քննչական բաժին, նախաձեռնվեց քրեական վարույթ, որի շրջանակում արդեն հաջորդ առավոտյան Չարենցավանի բաժնի ծառայողները պարզեցին, որ Հունանյանին վրաերթի է ենթարկել ոչ թե 42-ամյա չարենցավանցին, այլ նրա ընկերը` փաստացի Չարենցավանում բնակվող 45-ամյա տղամարդը:
Ըստ նախնական տվյալի` 42-ամյա տղամարդը մեղքն իր վրա է վերցրել, քանի որ ընկերը չուներ վարորդական իրավունք:
45-ամյա ընկերը ձերբակալվել և ներկայացվել է վարույթն իրականացնող մարմին, այնուհետև` տեղափոխվել ձերբակալվածների պահման վայր։
Նախաքննությունը շարունակվում է։

`


Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: