Մահվան ելքով վրաերթ Դաշտավան գյուղում

Նոյեմբերի 28-ին, ժամը 06.20-ի սահմաններում, Արարատի մարզի Դաշտավան գյուղում «ՎԱԶ-2102» մակնիշի ավտոմեքենայի վարորդը վրաերթի է ենթարկել 60-ամյա Անանիա Եփրեմյանին և իր ավտոմեքենայով տեղափոխել հիվանդանոց։
Անանիա Եփրեմյանը հիվանդանոցի ճանապարհին մահացել է:
Կատարվում է քննություն։
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: