1-02

ՀՀ ՆԳՆ ոստիկանության թեժ գիծ

Ընդհանուր հարցերով
(+374) 10 54-69-14
(+374) 10 54-69-12
Աշխ. ժամեր՝ 9-ից 18-ը
Ընդմիջում՝ 13-ից 14-ը
Հանգստյան օրեր՝ շաբաթ, կիրակի

ՆԳՆ ինտերնետային խարդախություններ
Թեժ գիծ՝ 011 52 52 52

ՆԳՆ ոստիկանության պարեկային ծառայություն
Հասցե՝ ք․ Երևան, Խորենացի 158
(Պարեկային ծառայության գործունեության շրջանակում
հարցերի և բողոքների դեպքում կարող եք մոտենալ նաև նշված հասցեով)

Հեռ․՝ 010-51-29-65,
էլ․ փոստ՝ patrol-service@police.am

ՆԳՆ ոստիկանության համայնքային ոստիկանության գլխավոր վարչություն
Հեռ․՝ 010-52-03-10,
էլ․ փոստ՝ hvogv@police.am

ՆԳՆ ոստիկանության քրեական ոստիկանության գլխավոր վարչություն
Հեռ․՝ 011-56-47-72,
էլ․ փոստ՝ gdcp@police.am

ՆԳՆ ոստիկանության զորքեր
Հեռ․՝ 010-37-02-96,
էլ․ փոստ՝ zorqer@mia.gov.am


 

 
 
 

 

 

ԼՐԱՑՎԱԾ. Պատահարի վայրից հեռացած վարորդը հայտնաբերվել է

18.05.2022 11:11 ՃՏ պատահարներ
ԼՐԱՑՎԱԾ. Պատահարի վայրից հեռացած վարորդը հայտնաբերվել է

Մայիսի 16-ին հաղորդվել էր «Տոյոտա» մակնիշի մեքենայի վարորդի կողմից անձը չպարզված տղամարդուն մահվան ելքով վրաերթի ենթարկելու մասին: Պարզվել է, որ մահացածը 1946 թ. ծնված Սեդրակ Միքայելյանն է: Հարուցված քրեական գործի շրջանակներում ոստիկանության Արաբկիրի բաժնի քրեական հետախույզների ձեռնարկած օպերատիվ-հետախուզական միջոցառումների շնորհիվ պարզվել է, որ մայիսի 16-ին, ժամը 01.40-ին, Կիևյան փողոցում վրաերթի ենթարկված Սեդրակ Միքայելյանը կրկնակի վրաերթի էր ենթարկվել «Տոյոտա» մակնիշի մեկ այլ մեքենայի վարորդի կողմից, որը հեռացել էր պատահարի վայրից: «Տոյոտայի» 40-ամյա վարորդը մայիսի 17-ին Օհանովի փողոցի շենքերից մեկում հայտնաբերվել և, մեքենայով հանդերձ, բերման է ենթարկվել ոստիկանության Արաբկիրի բաժին, ապա ներկայացվել նախաքննական մարմնին:
Մեքենան տեղափոխվել է ոստիկանության ՃՈ հատուկ պահպանվող տարածք:
Նշանակվել է փորձաքննություն:
Կատարվում է նախաքննություն:

 

Մահվան ելքով վրաերթ Կիևյան փողոցում
17.05.2022

Մայիսի 16-ին, ժամը 01.40-ին, Երևանի Կիևյան փողոցում «Տոյոտա» մակնիշի ավտոմեքենայի վարորդը վրաերթի է ենթարկել անձը չպարզված տղամարդու, որը մահացել է: «Տոյոտան» այնուհետև բախվել է «Մերսեդես» մակնիշի ավտոմեքենայի: Կատարվում է նախաքննություն:

 

`


Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: