Մահվան ելքով վթար Ոսկետափ-Երևան ճանապարհին

Հունիսի 15-ին, ժամը 01.40-ի սահմաններում, «Օպել» մակնիշի մեքենան Ոսկետափ-Երևան ճանապարհին դուրս է եկել երթևեկելի գոտուց և կողաշրջվել. վարորդը՝ 43-ամյա Վահագն Սահակյանը, մահացել է:
Կատարվում է քննություն:
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: