«ՎԱԶ-2104»-ը գլխիվայր շրջվել է. 36-ամյա վարորդը տեղում մահացել է

Հուլիսի 10-ին` ժամը 18.00-ի սահմաններում, «ՎԱԶ-2104» մակնիշի ավտոմեքենան Արարատի մարզի Տափերական գյուղի տարածքում գլխիվայր շրջվել է։
Վարորդը՝ 36-ամյա Արմեն Առուշանյանը, տեղում մահացել է:
Կատարվում է քննություն։
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: