Մեքենան գլորվել է ձորը. 58-ամյա վարորդը մահացել է

Հունիսի 1-ին՝ ժամը 17․15-ին, Արարատի մարզի Դվին համայնքի սարերում՝ «Բլրաշեն» կոչվող տարածքում, «ՎԱԶ-2121» մակնիշի մեքենան դուրս է եկել ճանապարհից և 300 մետր բարձրությունից գլորվել ձորը: Վարորդը՝ 58-ամյա Արթուր Մ.-ն, տեղում մահացել է։
Կազմված փաստաթղթերն ուղարկվել են Արարատի մարզային քննչական վարչություն։
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: