1-02

ՀՀ ՆԳՆ ոստիկանության թեժ գիծ

Ընդհանուր հարցերով
(+374) 10 54-69-14
(+374) 10 54-69-12
Աշխ. ժամեր՝ 9-ից 18-ը
Ընդմիջում՝ 13-ից 14-ը
Հանգստյան օրեր՝ շաբաթ, կիրակի

ՆԳՆ ինտերնետային խարդախություններ
Թեժ գիծ՝ 011 52 52 52

ՆԳՆ ոստիկանության պարեկային ծառայություն
Հասցե՝ ք․ Երևան, Խորենացի 158
(Պարեկային ծառայության գործունեության շրջանակում
հարցերի և բողոքների դեպքում կարող եք մոտենալ նաև նշված հասցեով)

Հեռ․՝ 010-51-29-65,
էլ․ փոստ՝ patrol-service@police.am

ՆԳՆ ոստիկանության համայնքային ոստիկանության գլխավոր վարչություն
Հեռ․՝ 010-52-03-10,
էլ․ փոստ՝ hvogv@police.am

ՆԳՆ ոստիկանության քրեական ոստիկանության գլխավոր վարչություն
Հեռ․՝ 011-56-47-72,
էլ․ փոստ՝ gdcp@police.am

ՆԳՆ ոստիկանության զորքեր
Հեռ․՝ 010-37-02-96,
էլ․ փոստ՝ zorqer@mia.gov.am


 

 
 
 

 

 

Արամ Ղազարյանը Քրեական ոստիկանության Լոռու մարզային վարչության անձնակազմին է ներկայացրել նորանշանակ պետին

14.07.2025 14:41 Պաշտոնական

Հուլիսի 12-ին ՆԳՆ ոստիկանության պետ-ներքին գործերի նախարարի տեղակալ Արամ Ղազարյանը Լոռու մարզում անցկացրել է աշխատանքային խորհրդակցություն։ Ոստիկակապետն անձնակազմին է ներկայացրել Քրեական ոստիկանության Լոռու մարզային վարչության նորանշանակ պետ Արսեն Ոսկանյանին:
Արամ Ղազարյանը բարեխիղճ ծառայության և կատարած աշխատանքի համար շնորհակալություն է հայտնել նախկին պետ Խորեն Բարխոյանին:
ՆԳ նախարարի անունից շնորհավորելով նշանակման կապակցությամբ՝ Արամ Ղազարյանը հույս է հայտնել, որ Արսեն Ոսկանյանը իր փորձառությունը կներդնի՝ Ոստիկանության ոլորտի բարեփոխումների և ծառայության առջև դրված խնդիրների արդյունավետ իրականացման համար:
Արսեն Ոսկանյանը նշել է, որ անձնակազմի հետ կանի առավելագույնը առաջադրված խնդիրների օպերատիվ և արդյունավետ լուծման համար:
Խորեն Բարխոյանը շնորհակալություն է հայտնել և՛ ՆԳՆ ոստիկանության ղեկավար կազմին, և՛ Լոռու մարզային վարչության անձնակազմին՝ վստահության և համատեղ արձանագրված հաջողությունների համար։
Խորհրդակցության ընթացքում Արամ Ղազարյանը շեշտել է ոստիկանության ենթակա ծառայությունների միջև համագործակցության և փոխօգնության պարտադիր լինելը՝ ընդգծելով, որ ցանկացած հանցավոր դրսևորում պետք է արժանանա միասնական հակազդման։
Քննարկվել են օպերատիվ իրավիճակի վերահսկողության, ծառայողների պատշաճ գործելաոճի ապահովման ու ծառայության արդյունավետ կազմակերպմանը վերաբերող մի շարք հարցեր։