1-02

ՀՀ ՆԳՆ ոստիկանության թեժ գիծ

Ընդհանուր հարցերով
(+374) 10 54-69-14
(+374) 10 54-69-12
Աշխ. ժամեր՝ 9-ից 18-ը
Ընդմիջում՝ 13-ից 14-ը
Հանգստյան օրեր՝ շաբաթ, կիրակի

ՆԳՆ ինտերնետային խարդախություններ
Թեժ գիծ՝ 011 52 52 52

ՆԳՆ ոստիկանության պարեկային ծառայություն
Հասցե՝ ք․ Երևան, Խորենացի 158
(Պարեկային ծառայության գործունեության շրջանակում
հարցերի և բողոքների դեպքում կարող եք մոտենալ նաև նշված հասցեով)

Հեռ․՝ 010-51-29-65,
էլ․ փոստ՝ patrol-service@police.am

ՆԳՆ ոստիկանության համայնքային ոստիկանության գլխավոր վարչություն
Հեռ․՝ 010-52-03-10,
էլ․ փոստ՝ hvogv@police.am

ՆԳՆ ոստիկանության քրեական ոստիկանության գլխավոր վարչություն
Հեռ․՝ 011-56-47-72,
էլ․ փոստ՝ gdcp@police.am

ՆԳՆ ոստիկանության զորքեր
Հեռ․՝ 010-37-02-96,
էլ․ փոստ՝ zorqer@mia.gov.am


 

 
 
 

 

 

Սանկտ Պետերբուրգում անցկացվեց ԱՊՀ մասնակից պետությունների ներքին գործերի նախարարների Խորհրդի հերթական նիստը (ՏԵՍԱՆՅՈՒԹ և ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ)

Սանկտ Պետերբուրգում անցկացվեց ԱՊՀ մասնակից պետությունների ներքին գործերի նախարարների Խորհրդի հերթական նիստը  (ՏԵՍԱՆՅՈՒԹ և ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ)

Սեպտեմբերի 6-ին Ռուսաստանի Դաշնության Սանկտ Պետերբուրգ քաղաքում տեղի ունեցավ ԱՊՀ մասնակից պետությունների ներքին գործերի նախարարների Խորհրդի հերթական նիստը, որին մասնակցում էր նաև Հայաստանի Հանրապետության ոստիկանության պատվիրակությունը՝ ոստիկանության պետի տեղակալ, ոստիկանության գեներալ-մայոր Վարդան Եղիազարյանի գլխավորությամբ:
Խորհրդի նիստը վարում էր Ռուսաստանի Դաշնության ներքին գործերի նախարար Վլադիմիր Կոլոկոլցևը:
Նիստի ընթացքում քննարկվեցին ԱՊՀ երկրներում հանրային անվտանգության ապահովման ոլորտում միջպետական համագործակցությանն առնչվող հարցեր, մասնավորապես.
- ավտոտրանսպորտային միջոցների հափշտակության հակազդեցության ոլորտում ԱՊՀ ներքին գործերի /ոստիկանության/ մարմինների փոխգործակցության կատարելագործմանն ուղղված միջոցների հարցը,
- զանգվածային մարզական և ժամանցային միջոցառումների ժամանակ մարզական թիմերի երկրպագուների ոչ ֆորմալ միավորումների անդամների կողմից հակաիրավական արարքների նախազգուշացմանն ուղղված ԱՊՀ ներքին գործերի /ոստիկանության/ մարմինների միջև տեղեկատվական փոխանակման զարգացման մասին հարցը,
- նոր հոգեակտիվ, հոգեմետ նյութերի և թմրամիջոցների, ինչպես և դրանց համանման` մարդու օրգանիզմի վրա կենսաբանական ազդեցություն ունեցող, պոտենցիալ վտանգավոր քիմիական նյութերի շրջանառության հակազդման ոլորտում ԱՊՀ ներքին գործերի /ոստիկանության/ մարմինների փոխգործակցության հարցը:
Քննարկվել են նաև կազմակերպչական բնույթի այլ հարցեր:
Օրակարգի բոլոր հարցերով ընդունվել են համապատասխան որոշումներ:
Նիստում ելույթով հանդես է եկել Հայաստանի Հանրապետության ոստիկանության պետի տեղակալ Վարդան Եղիազարյանը` ներկայացնելով ԱՊՀ ներքին գործերի /ոստիկանության/ մարմինների համագործակցության ընթացքում առկա առաջնահերթ խնդիրները և դրանց լուծման հնարավոր ուղիները:
ԱՊՀ ՆԳՆ Խորհրդի նիստին հաջորդած մամլո ասուլիսի ժամանակ ԱՊՀ ՆԳՆ /ոստիկանության/ ղեկավարները պատասխանել են լրագրողների հարցերին:
Նիստը կայացել է ԱՊՀ մասնակից պետությունների ներքին գործերի նախարարների Խորհրդի ստեղծման հոբելյանական 20-րդ տարում, որի կապակցությամբ ԱՊՀ ներքին գործերի նախարարները, այդ թվում՝ ՀՀ ոստիկանության պետ, գեներալ-լեյտենանտ Վլադիմիր Գասպարյանը, պարգևատրվել են «ԱՊՀ ՆԳՆ 20-ամյակ» հուշամեդալով:
ԱՊՀ մասնակից պետությունների ներքին գործերի նախարարների Խորհրդի հերթական նիստը կկայանա 2017 թվականին, Տաջիկստանի Հանրապետության Դուշանբե քաղաքում: