ՀՀ ոստիկանության թեժ գիծ
  • Ընդհանուր հարցերով
    (+374) 10 54-69-14
    (+374) 10 54-69-12
    Աշխ. ժամեր՝ 9-ից 18-ը: Ընդմիջում՝ 13-ից 14-ը:
    Հանգստյան օրեր՝ շաբաթ, կիրակի:
  • Ճանապարհային ոստիկանություն
    1-77, 060-83-10-22
    Ճանապարհային ոստիկանության հաշվառման և քննական ստորաբաժանումների գործառույթներին (վարորդական իրավունքի վկայական ստանալ, փոխանակել, տրանսպորտային միջոցներ հաշվառել, անվանափոխել և այլն) վերաբերող հարցերով
    060-83-83-02
  • Թրաֆիքինգի և անօրինական միգրացիայի հարցերով
    0800-505-50
  • Անձնագրային և վիզաների վարչություն
    (+374) 10 37-02-64
Ոստիկանության ստորաբաժանումներում գործող Թեժ գծերի պատասխանատուների տվյալները
  • Ընդհանուր հարցերով
    (+374) 10 54-69-14
    (+374) 10 54-69-12
    (պատասխանատու՝ հեռ. 011-58-76-03)
  • Ճանապարհային ոստիկանություն
    Բջջ. 1-77
    (պատասխանատու՝ հեռ. 060-83-10-23)
  • Անձնագրային և վիզաների վարչություն
    (+374) 10 37-02-64
    (պատասխանատու՝ հեռ. 011-37-06-00)
  • Թրաֆիքինգի և անօրինական միգրացիայի հարցերով
    0800-505-50
    հերթապահ մաս
    (պատասխանատու՝ հեռ. 011- 56-39-63)

2018 թվականի լավագույն պարեկային ոստիկան է ճանաչվել ենթասպա Տիգրան Սարգսյանը (ՏԵՍԱՆՅՈՒԹ)

Ոստիկանության Երևան քաղաքի վարչության պարեկապահակետային ծառայության գնդում հերթական ստուգատես-հրահանգավորումն է։ Շարահարապարակում գնդի Շենգավիթ վարչական շրջանում հասարակական կարգը պահպանող ստորաբաժանումն է՝ 5-րդ վաշտը։ Շարքում է նաև 2018 թվականի լավագույն պարեկային ոստիկանը։
Տիգրան Սարգսյանը ոստիկանության համակարգում է 2004 թվականից։ Առաջին քայլերն արել է ոստիկանության պետական պահպանության գլխավոր վարչությունում, ապա տեղափոխվել արտաքին ծառայության ոլորտ։ 2014-ից գնդի 5-րդ վաշտում է։
Ոստիկանության պարեկապահակետային ծառայության գնդի հրամանատար Արթուր Խուդինյանը Տիգրան Սարգսյանին դրական է բնութագրում։ Նրա խոսքով՝ նախորդ տարվա լավագույն պարեկային ոստիկանը պարտաճանաչ և պատրաստված ծառայող է։
Շենգավիթում գերազանց հասարակական կարգ պահպանելուց բացի Տիգրան Սարգսյանը նաև ներդրում ունի հանցավորության դեմ պայքարի գործում։ 2018 թվականին նա բացահայտել է 10 հանցագործություն, այդ թվում՝ սպանության սպառնալիքի, մարմնական վնասվածք հասցնելու, ծեծի ու գողության դեպքեր, նաև հայտնաբերել է թմրամիջոցներ։ Լավագույն պարեկայինը նախորդ տարի ոստիկանության Շենգավիթի բաժին բերման է ենթարկել տարբեր իրավախախտումներ կատարած 177 անձի։
Վաշտի հարամանատար Արթուր Հովնանյանի խոսքով՝ Տիգրան Սարգսյանի կատարած աշխատանքը ոստիկանության հատուկ հանձնաժողովի դատին ներկայացրել են՝ հաշվի առնելով նաև նրա մարդկային որակները։ Վստահեցնում է, որ քաղաքացիների հետ շփումներում չափազանց հարգալից է․ երբեք բողոքներ չեն ստացել։
Տիգրան Սարգսյանը ծնվել է մանկավարժների ընտանիքում։ Փոքրուց սիրել է համազգեստն ու մտադրվել, որ մի օր ինքն էլ կրի՝ ծառայելով պետությանն ու ժողովրդին։ Պարեկայինի աշխատանքը համարում է բարդ ու հետաքրքիր։ Նրա խոսքով՝ պարեկայինը պետք է չափազանց զգոն և արագ կողմնորոշվող լինի։ Վստահեցնում է՝ ծառայությունը չսիրեր, վաղուց այլ աշխատանքի կանցներ։
Տիգրան Սարգսյանը 2016 թվականից ջոկի հրամանատար է։ Ծառայության արդյունավետության գրավականը համարում է առողջ բարոյահոգեբանական մթնոլորտը։ Ասում է, որ գործընկերները նաև ընկերներ են․ փոխօգնության պատրաստ ոչ միայն ծառայության մեջ, այլև՝ ծառայությունից դուրս։
Տիգրան Սարգսյանն իր լավագույն պարգևը համարում է ընտանիքը՝ ամենաջերմ անկյունն աշխարհում։ Որդին, հոր օրինակով ոգեշնչված, սիրում է համազգեստը, բայց նպատակադրվել է լավ տնտեսագետ դառնալ։ Դուստրը առաջին քայլերն է անում երաժշտության բնագավառում։ Իրենց հոգատար հորով ավելի են հպարտացել, երբ տեղեկացել են, որ նա ճանաչվել է լավագույնը։
Այսքանը 2018 թվականի լավագույն պարեկապահակետային ծառայող, ոստիկանության ենթասպա Տիգրան Սարգսյանի մասին։