ՀՀ ոստիկանության թեժ գիծ
  • Ընդհանուր հարցերով
    (+374) 10 54-69-14
    (+374) 10 54-69-12
    Աշխ. ժամեր՝ 9-ից 18-ը: Ընդմիջում՝ 13-ից 14-ը:
    Հանգստյան օրեր՝ շաբաթ, կիրակի:
  • Ճանապարհային ոստիկանություն
    1-77
  • Թրաֆիքինգի և անօրինական միգրացիայի հարցերով
    0800-505-50
  • Անձնագրային և վիզաների վարչություն
    (+374) 10 37-02-64
Ոստիկանության ստորաբաժանումներում գործող Թեժ գծերի պատասխանատուների տվյալները
  • Ընդհանուր հարցերով
    (+374) 10 54-69-14
    (+374) 10 54-69-12
    (պատասխանատու՝ ՀՀ ոստիկանության շտաբի հերթապահ ծառայության վարչության պետ, ոստիկանության գնդապետ Արայիկ Առաքելյան, հեռ. 011-58-76-03)
  • Ճանապարհային ոստիկանություն
    Բջջ. 1-77
    Ճանապարհային ոստիկանության գործունեությանն առնչվող, ինչպես նաև ճանապարհատրանսպորտային պատահարների հետ կապված հարցերով
    (պատասխանատու՝ ճանապարհային ոստիկանության օպերատիվ կառավարման կենտրոնի պետ, ոստիկանության փոխգնդապետ Կարեն Գյուլումյան, հեռ. 010-52-27-63)
  • Անձնագրային և վիզաների վարչություն
    (+374) 10 37-02-64
    (պատասխանատու՝ ՀՀ ոստիկանության ԱՎՎ պետի տեղակալ, ոստիկանության գնդապետ Ահարոն Կարապետյան հեռ. 011-37-06-00)
  • Թրաֆիքինգի և անօրինական միգրացիայի հարցերով
    0800-505-50
    հերթապահ մաս
    (պատասխանատու՝ ՔՈ ԳՎ Թրաֆիքինգի դեմ պայքարի բաժնի պետ, ոստիկանության փոխգնդապետ Հաբեթ Մկրտչյան հեռ. 011- 56-39-63)

Անչափահասների գործերով լավագույն ծառայող է ճանաչվել Արամ Հովհաննիսյանը (ՏԵՍԱՆՅՈՒԹ)

Մարդը հասարակության հետ շփվելու իր առաջին քայլերը սկսում է դպրոցից: Դպրոցից է սկսում անչափահասների հետ իր աշխատանքը նաև անչափահասների գործերով և ընտանիքում բռնության կանխարգելման բաժանմունքի դպրոցական ավագ տեսուչ Արամ Հովհաննիսյանը` քաջ գիտակցելով, որ այստեղ է ձևավորվում ապագա քաղաքացին:
Ի դեպ, ոստիկանության հատուկ հանձնաժողովը 2018 թվականի անչափահասների գործերով լավագույն տեսուչ հենց Հովհաննիսյանին է ճանաչել:
Ոստիկանության մայորին Տարաս Շևչենկոյի անվան թիվ 42 ավագ դպրոցի աշակերտները վերաբերվում են, ինչպես հոգատար մանկավարժներից մեկին, որը ծրագրված դասերին զուգահեռ խոսում է իրենց հետ նաև բացասական երևույթներից, հանցավոր արարքներից զերծ մնալու անհրաժեշտությունից: Օրինակ, նրանցից քչերը գիտեն, որ կռփազենքը, դանակների որոշ տեսակներ սառը զենք են համարվում, որ չի կարելի դրանք գործածել, առավել ևս` դպրոց բերել: Չգիտեն նաև համակարգչային խաղերից կախվածության վնասակար հետևանքների մասին. թեմաներ, որոնց դպրոցական տեսուչներն իրենց գործառութային պարտականություններից ելնելով հաճախ են անդրադառնում:
Դասամիջոցին Հովհաննիսյանը մանրամասնեց, թե աշակերտների շրջանում կանխարգելիչ ինչպիսի միջոցառումներ են իրականացվում, նաև` ինչ դերակատարություն ունի ոստիկանության տեսուչը դպրոցում:
«Անչափահասների հետ աշխատանքը հաճելի, բայց միևնույն ժամանակ խիստ պատասխանատու աշխատանք է: Մեկի հետ պետք է կարողանաս ընկեր լինել, մյուսի հետ շփվես ծնողի կամ ուսուցչի նման: Անհրաժեշտ է հետևել որպեսզի չլինեն դասերից չարամտորեն խուսափող, աշակերտներ, չվնասեն դպրոցի գույքը, հեռու մնան վնասակար սովորություններից, չկռվեն: Հանդիպում-զրույցների ժամանակ աշխատում ենք բարձրացնել աշակերտների իրավագիտակցությունը, բացատրում ենք նրանց իրավունքներն ու պարտականությունները»,-ասաց Հովհաննիսյանը:

Ոստիկանության հետ համագործակցության արդյունավետությունից ու Արամ Հովհաննիսյանի ծառայությունից իրենց գոհունակությունն էին հայտնում թե՛ ուսուցիչները, թե՛ դպրոցի տնօրենը:
Սակայն նրա գործառութային պարտականությունները միայն դպրոցական տեսուչի աշխատանքով չի սահմանփակվում: Բաժնում հերթապահելիս ընտանեկան բռնության վերաբերյալ ահազանգը ստանալուն պես նա դեպքի վայր է մեկնում, զրուցում տուժողի հետ, պարզում հանգամաներն ու համապատասխան միջոցառումներ ձեռնարկում:
Մի բան ակնհայտ է. միայն ծառայողական բարձր ցուցանիշների դեպքում կարող է ոստիկանը համարվել լավագույնը:
«Անչափահասների գործերով և ընտանիքում բռնության կանխարգելման բաժանմունքի դպրոցական ավագ տեսուչ Արամ Հովհաննիսյանը համակարգում ծառայում է 2001 թվականից, վայելում է կոլեկտիվի հարգանքը, երբեք անհարկի չի բացակայի, չի ուշանա: Պարտաճանաչ, կարգապահ ծառայող է: 2018 թվականի ընթացքում Հովհաննիսյանը բացահայտել է հանցագործության 41 դեպք, այդ թվում գողության, ծանր մարմնական վնասվածք պատճառելու, խարդախության, թմրանյութերի ապօրինի շրջանառության, անձի առևանգման, հայտնաբերել է նաև հետախուզվողների: Երբևէ չի եղել, որ որևէ մեկը դժգոհի նրա աշխատանքային գործունեությունից»,- բնութագրում էր անչափահասների գործերով և ընտանիքում բռնության կանխարգելման բաժանմունքի պետ Սիմոն Հարությունյանը:
Ղեկավարների գովեստի խոսքերին հակառակ` Հովհաննիսյանն իր ծառայության մեջ արտառոց ոչինչ չի տեսնում: «Աշխատանքի բնույթն է այդպիսին,- ասում է,- որին տասնյոթ տարի է զինվորագրվել եմ: Որպես ժամկետային զինծառայող նախ ծառայել եմ ոստիկանության զորքերում: Այնուհետև ծառայությունս շարունակել ոստիկանության համակարգում` զբաղեցնելով տարբեր պաշտոններ: Ոստիկանության Կենտրոնական բաժնում, որպես անչափահասների գործերով և ընտանիքում բռնության կանխարգելման բաժանմունքի դպրոցական ավագ տեսուչ աշխատում եմ 2016 թվականից:
Սիրում եմ իմ աշխատանք հատակապես աշակերտների հետ հետաքրքիր է, բայց անընդահատ իմացածդ կատարելգործելու անհարժեշտություն կա: Ինչ վերաբերվում է լավագույն անչափահասների գործերով տեսուչի կոչմանը, ինչ խոսք նման պարգևներն պարտավորեցնում են ավելի լավ ծառայել»:

Արամ Հովհաննիսյանի մասին դրական էին խոսում նաև գործնկերները. «Երբեք չի ուշանա և չի ուշացնի իրեն մակագրված որևէ պատասխան-գրություն»,- ասում էին հերթապահ մասում: Իսկ մեզ մնում է անչափահասների գործերով տարվա լավագույն տեսուչին մաղթել նոր հաջողությություներ, անվտանգ ծառայություն: