1-02

ՀՀ ՆԳՆ ոստիկանության թեժ գիծ

Ընդհանուր հարցերով
(+374) 10 54-69-14
(+374) 10 54-69-12
Աշխ. ժամեր՝ 9-ից 18-ը
Ընդմիջում՝ 13-ից 14-ը
Հանգստյան օրեր՝ շաբաթ, կիրակի

ՆԳՆ ինտերնետային խարդախություններ
Թեժ գիծ՝ 011 52 52 52

ՆԳՆ ոստիկանության պարեկային ծառայություն
Հասցե՝ ք․ Երևան, Խորենացի 158
(Պարեկային ծառայության գործունեության շրջանակում
հարցերի և բողոքների դեպքում կարող եք մոտենալ նաև նշված հասցեով)

Հեռ․՝ 010-51-29-65,
էլ․ փոստ՝ patrol-service@police.am

ՆԳՆ ոստիկանության համայնքային ոստիկանության գլխավոր վարչություն
Հեռ․՝ 010-52-03-10,
էլ․ փոստ՝ hvogv@police.am

ՆԳՆ ոստիկանության քրեական ոստիկանության գլխավոր վարչություն
Հեռ․՝ 011-56-47-72,
էլ․ փոստ՝ gdcp@police.am

ՆԳՆ ոստիկանության զորքեր
Հեռ․՝ 010-37-02-96,
էլ․ փոստ՝ zorqer@mia.gov.am


 

 
 
 

 

 

Հանցագործության մասին միշտ իմանում ես առաջինը․ տարվա լավագույն հերթապահ ոստիկան

Միքայել Պապյանն է՝ 2023 թ․ լավագույն հերթապահ ոստիկանը։ Մեզ հետ զրույցում ասում է՝ ոստիկան դառնալը եղել է ծնողների կամքը, սակայն երբեք չի զղջացել կատարած ընտրության համար։
Նշում է՝ հերթապահ մասի ոստիկանի աշխատանքը հետաքրքիր է՝ բաժնում քաղաքացիներին դիմավորելը, պատշաճ խորհրդատվություն տալը և ուղեկցելը հենց հերթապահի գործառույթն է։
«Հերթապահ մասում ծառայողը հանցագործության մասին իմանում է առաջինը, նաև կարգավորում է օպերատիվ խմբի աշխատանքը, մեկնումը դեպքի վայր․ առաջինն իմանալ տեղեկությունները և դեպքի մասին զեկուցել պետերին»,-այսպես է իր ծառայությունը ներկայացնում տարվա լավագույն հերթապահ ոստիկանը:
Միքայել Պապյանի ղեկավարի խոսքով՝ ծառայության ընթացքում նա իրեն դրսևորում է լավագույնս՝ պատասխանատվությամբ կատարելով առաջադրանքները։
Ոստիկանության Կոտայքի բաժնի պետի ծառայության գծով տեղակալ Արսեն Սարգսյանի խոսքով՝ «Միքայել Պապյանը բարեխիղճ ծառայող է, օժտված թե՛ մարդկային հատկանիշներով, թե՛ մասնագիտական բարձր որակներով: 2023 թ. ընթացքում բացահայտել է հանցագործության դեպքեր, նաև հետախուզվողի հայտնաբերում. այդ ամենը հաշվի առնելով առաջադրել ենք որպես լավագույն հերթապահ»։
Միքայել Պապյանի ծառայակից ընկերոջ՝ համայնքային ոստիկանության բաժանմունքի տեսուչ Գրիգոր Գալստյան խոսքով՝ նա բանիմաց, բարեխիղճ ծառայող է ու նաև լավ ընկեր։ «Միքայել Պապյանը մեր լավագույն հերթապահներից է, ահազանգը ստանալուն պես մատչելի մատուցում է և, ըստ դրա, մենք հետագա ընթացքը շատ հեշտ ենք կարգավորում»։
Ոստիկանության մայոր Միքայել Պապյանն ասում է՝ անչափ հաճելի է գնահատված լինելը, խրախուսվելը, սակայն դա նախևառաջ առավել բարեխիղճ լինելու պատասխանատվություն է: