1-02

ՀՀ ՆԳՆ ոստիկանության թեժ գիծ

Ընդհանուր հարցերով
(+374) 10 54-69-14
(+374) 10 54-69-12
Աշխ. ժամեր՝ 9-ից 18-ը
Ընդմիջում՝ 13-ից 14-ը
Հանգստյան օրեր՝ շաբաթ, կիրակի

ՆԳՆ ինտերնետային խարդախություններ
Թեժ գիծ՝ 011 52 52 52

ՆԳՆ ոստիկանության պարեկային ծառայություն
Հասցե՝ ք․ Երևան, Խորենացի 158
(Պարեկային ծառայության գործունեության շրջանակում
հարցերի և բողոքների դեպքում կարող եք մոտենալ նաև նշված հասցեով)

Հեռ․՝ 010-51-29-65,
էլ․ փոստ՝ patrol-service@police.am

ՆԳՆ ոստիկանության համայնքային ոստիկանության գլխավոր վարչություն
Հեռ․՝ 010-52-03-10,
էլ․ փոստ՝ hvogv@police.am

ՆԳՆ ոստիկանության քրեական ոստիկանության գլխավոր վարչություն
Հեռ․՝ 011-56-47-72,
էլ․ փոստ՝ gdcp@police.am

ՆԳՆ ոստիկանության զորքեր
Հեռ․՝ 010-37-02-96,
էլ․ փոստ՝ zorqer@mia.gov.am


 

 
 
 

 

 

2023 թվականի լավագույն ստորաբաժանում է ճանաչվել ոստիկանության Վաղարշապատի բաժինը

Ավանդույթի համաձայն` ՆԳ նախարարությունում տարեսկզբին ամփոփվել են նախորդ տարվա աշխատանքի արդյունքերը:
Օբյեկտիվ և համակողմանի քննարկումների արդյունքում ընտրվել են լավագույները։ Նրանք ներկայացնում են համակարգի տարբեր ոլորտներ, իսկ տարվա լավագույն ստորաբաժանում է ճանաչվել ոստիկանության Վաղարշապատի բաժինը:
Նախորդ տարում ոստիկանության Վաղարշապատի բաժնի հերթապահ մասում տարաբնույթ հանցագործությունների և պատահարների վերաբերյալ ստացվել է 1833 հաղորդում: Բոլոր ահազանգերին տրվել է ընթացք։
Հանցագործությունների նախականխման, կանխնման և բացահայտման գործում առանձնահատուկ դեր է վերապահված քրեական հետախույզներին: Սպանություն, սպանության փորձ, կողոպուտ, ավազակություն, գողություն, ապօրինի թմրաշրջանաություն, ապօրինի պահվող զենք-զինամթերքի հայտնաբերում և այլ հանցագործություններ բացահայտելու ուղղությամբ արձանագրված հաջողությունները խոսում են մասնագիտական կարևոր որակների մասին:
2023 թվականի ընթացքում արձանագրված հանցագործությունների բացահայտման հիմքում ձևավորված փոխգործակցային, գործընկերային ջերմ մթնոլորտն է և, իհարկե, համակարգված աշխատանքը:
Արձանագրենք. նախորդ տարեվերջին Արմավիրի մարզում նույնպես գործարկվեց Պարեկային ծառայությունը, որը ոստիկանությունում բարեփոխումների մեկնարկի հիմքում դրված նորարար մոտեցումների, սկզբունքների և արժեհամակարգի կրողն է։
Ակնհայտ է, որ ծառայությունը հանցավորության դեմ պայքարի նոր ոճ և ձեռագիր բերեց:
Ոստիկանության Արմավիրի մարզային վարչության տարածքային բաժինների ծառայակից գործընկերների և պարեկային ծառայության համագործակցության արդյունքները չուշացան: Այդ է վկայում համատեղ բացահայտած տարաբնույթ հանցագործությունների վիճակագրությունը:
Շուրջօրյա ակտիվ ծառայություն են իրականացնում նաև բաժնի համայնքային ոստիկանները։ Սպասարկվող տարածքներում նրանց շրջայցերը ոչ միայն պրոֆիլակտիկ բնույթ ունեն՝ նախականխելով ու կանխելով հանցավոր դեպքեր և միջադեպեր, այլև բացահայտում են հանցագործություններ, որոնք լատենտային բնույթ են կրում։
Չէինք կարող չանդրադառնալ նաև անչափահասների գործերով և ընտանիքում բռնության կանխարգելման բաժանմունքի ծառայողներին։
Նրանց աշխատանքը աչքի է ընկնում յուրահատկությամբ, որը պահանջում է ոչ միայն իրավապահի, այլև հոգեբանի և մանկավարժի որակներ։
Լավագույնը լինելու, նույն բարեխղճությամբ ամեն օր ծառայությունն իրականացնելու, ձեռքբերումները պահելու և զարգացնելու համար բաժնում յուրաքանչյուրը գիտակցում է պատասխանատվության ի՛ր չափը։ Չէ՞ որ լինել լավագույնը՝ նշանակում է ծառայել առանց սխալվելու իրավունքի:
Վաղարշապատի բաժնի ծառայողներին մաղթենք հաջողություն և բարի ծառայություն: