ՀՀ ոստիկանության թեժ գիծ
  • Ընդհանուր հարցերով
    (+374) 10 54-69-14
    (+374) 10 54-69-12
    Աշխ. ժամեր՝ 9-ից 18-ը: Ընդմիջում՝ 13-ից 14-ը:
    Հանգստյան օրեր՝ շաբաթ, կիրակի:
  • Ճանապարհային ոստիկանություն
    1-77, 060-83-10-22
    Ճանապարհային ոստիկանության հաշվառման և քննական ստորաբաժանումների գործառույթներին (վարորդական իրավունքի վկայական ստանալ, փոխանակել, տրանսպորտային միջոցներ հաշվառել, անվանափոխել և այլն) վերաբերող հարցերով
    060-83-83-02
  • Թրաֆիքինգի և անօրինական միգրացիայի հարցերով
    0800-505-50
  • Անձնագրային և վիզաների վարչություն
    (+374) 10 37-02-64
Ոստիկանության ստորաբաժանումներում գործող Թեժ գծերի պատասխանատուների տվյալները
  • Ընդհանուր հարցերով
    (+374) 10 54-69-14
    (+374) 10 54-69-12
    (պատասխանատու՝ ՀՀ ոստիկանության շտաբի հերթապահ ծառայության վարչության պետ, ոստիկանության գնդապետ Արայիկ Առաքելյան, հեռ. 011-58-76-03)
  • Ճանապարհային ոստիկանություն
    Բջջ. 1-77
    (պատասխանատու՝ ճանապարհային ոստիկանության օպերատիվ կառավարման կենտրոնի պետ, ոստիկանության փոխգնդապետ Կարեն Գյուլումյան, հեռ. 060-83-10-23)
  • Անձնագրային և վիզաների վարչություն
    (+374) 10 37-02-64
    (պատասխանատու՝ ՀՀ ոստիկանության ԱՎՎ պետի տեղակալ, ոստիկանության գնդապետ Մարիամ Գևորգյան հեռ. 011-37-06-00)
  • Թրաֆիքինգի և անօրինական միգրացիայի հարցերով
    0800-505-50
    հերթապահ մաս
    (պատասխանատու՝ ՔՈ ԳՎ Թրաֆիքինգի դեմ պայքարի բաժնի պետ, ոստիկանության փոխգնդապետ Հաբեթ Մկրտչյան հեռ. 011- 56-39-63)

Կողոպուտ Սեբաստիայի փողոցում. Մալաթիայի քրեական հետախույզների բացահայտումը

08.12.2021 11:58 Կողոպուտ

Դեկտեմբերի 2-ի առավոտյան ոստիկանության օպերատիվ կառավարման կենտրոն էր զանգել մի կին, որին կողոպտել էին՝ պատճառելով մի քանի տասնյակ հազար դրամի վնաս։ Ըստ նրա՝ դեպքը տեղի էր ունեցել ժամը 9.30-ի սահմաններում, Երևանի Սեբաստիայի փողոցում։ Ահազանգը, տարածքային կարգով փոխանցվեց ոստիկանության Մալաթիայի բաժին։ Դեպքի վայր մեկնած օպերատիվ խումբը պարզեց, որ կնոջ պարանոցի ոսկյա շղթան հափշտակած անձը եղել է «Օպել» մակնիշի ավտոմեքենայով, որով տաքսի ծառայություն է մատուցում։ Մեքենայի մակնիշը պարզելուց հետո Մալաթիայի քրեական հետախույզները պարզեցին նաև վարորդի ինքնությունը. Արագածոտնի մարզի Ոսկեվազ գյուղի բնակիչ էր, 43 տարեկան։  Նրան հայտնաբերելու միջոցառումներ սկսվեցին։ Որոնումներին զուգահեռ Մալաթիայի քրեական հետախույզները բացատրական աշխատանք իրականացրին, որը արդյունք տվեց դեպքից 4 օր անց։ Դեկտեմբերի 6-ին, ժամը 15.40-ին, կասկածվողը ներկայացավ ոստիկանության Մալաթիայի բաժին ու խոստովանական բացատրություն տվեց։ Նախնական տվյալներով՝ ոսկյա շղթան վաճառել է։ Գողոնը հայտնաբերելու միջոցառումները շարունակվում են, դեպքի հանգամանքներն էլ քննությամբ պարզվում են:

`


Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: