ՀՀ ոստիկանության թեժ գիծ
  • Ընդհանուր հարցերով
    (+374) 10 54-69-14
    (+374) 10 54-69-12
    Աշխ. ժամեր՝ 9-ից 18-ը: Ընդմիջում՝ 13-ից 14-ը:
    Հանգստյան օրեր՝ շաբաթ, կիրակի:
  • Ճանապարհային ոստիկանություն
    1-77
  • Թրաֆիքինգի և անօրինական միգրացիայի հարցերով
    0800-505-50
  • Անձնագրային և վիզաների վարչություն
    (+374) 10 37-02-64
Ոստիկանության ստորաբաժանումներում գործող Թեժ գծերի պատասխանատուների տվյալները
  • Ընդհանուր հարցերով
    (+374) 10 54-69-14
    (+374) 10 54-69-12
    (պատասխանատու՝ ՀՀ ոստիկանության շտաբի հերթապահ ծառայության վարչության պետ, ոստիկանության գնդապետ Արայիկ Առաքելյան, հեռ. 011-58-76-03)
  • Ճանապարհային ոստիկանություն
    Բջջ. 1-77
    Ճանապարհային ոստիկանության գործունեությանն առնչվող, ինչպես նաև ճանապարհատրանսպորտային պատահարների հետ կապված հարցերով
    (պատասխանատու՝ ճանապարհային ոստիկանության օպերատիվ կառավարման կենտրոնի պետ, ոստիկանության փոխգնդապետ Կարեն Գյուլումյան, հեռ. 010-52-27-63)
  • Անձնագրային և վիզաների վարչություն
    (+374) 10 37-02-64
    (պատասխանատու՝ ՀՀ ոստիկանության ԱՎՎ պետի տեղակալ, ոստիկանության գնդապետ Ահարոն Կարապետյան հեռ. 011-37-06-00)
  • Թրաֆիքինգի և անօրինական միգրացիայի հարցերով
    0800-505-50
    հերթապահ մաս
    (պատասխանատու՝ ՔՈ ԳՎ Թրաֆիքինգի դեմ պայքարի բաժնի պետ, ոստիկանության փոխգնդապետ Հաբեթ Մկրտչյան հեռ. 011- 56-39-63)

Կումայրիի բաժնի ոստիկանները Գյումրիում և Շիրակ գյուղում կատարված գողություններ են բացահայտել

01.04.2020 15:23 Գողություն

Մարտի 3-ին ոստիկանության Գյումրի քաղաքի Մուշի բաժնում գողության վերաբերյալ հաղորդում էր ստացվել։ Դեպքի վայր մեկնած օպերատիվ խումբը պարզել էր, որ Գյումրու Իսահակյան փողոցի շինություն մտել էին պատուհանով, որը բացել էին տեխնիկական միջոցների գործադրմամբ։ Գողացել էին գազի կաթսա, ջեռուցման 51 մարտկոց, սալիկներ, էլեկտրական շաղափ և այլն։ Դեպքի առթիվ տարածքային քննչական բաժնում քրեական գործ էր հարուցվել, որի շրջանակներում Մուշի ոստիկանները ձեռնարկել էին օպերատիվ-հետախուզական միջոցառումներ։ Բացահայտման աշխատանքին միացել էին ոստիկանության Կումայրիի բաժնի ծառայողները, որոնք մարտի 28-ին հանցագործությունը կատարած անձանց ինքնության վերաբերյալ փաստական տվյալներ ձեռք բերեցին։ Տեղեկությունների իրացման արդյունքում Գյումրու բնակիչներ 27 և 45-ամյա տղամարդիկ հայտնաբերվեցին ու կասկածանքով բերման ենթարկվեցին։ Նրանք տվեցին խոստովանական բացատրություն։ Հետագա միջոցառումներով իրավապահները հայտնաբերեցին Արմավիրի մարզում վաճառված գողոնի մի մասը։
Փաստական տվյալներ են ձեռք բերվել նաև, որ բերման ենթարկվածները մարտի 26-ին, դարձյալ տեխնիկական միջոցների գործադրմամբ, բացել են Շիրակ գյուղի անասնագոմի դուռն ու ցլիկ գողացել, որը ևս տեղափոխել են Արմավիրի մարզ ու վաճառել։ Կենդանին հայտնաբերվել և վերադարձվել է տիրոջը։
Դեպքերի հանգամանքները քննությամբ պարզվում են։

`


Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: