ՀՀ ոստիկանության թեժ գիծ
  • Ընդհանուր հարցերով
    (+374) 10 54-69-14
    (+374) 10 54-69-12
    Աշխ. ժամեր՝ 9-ից 18-ը: Ընդմիջում՝ 13-ից 14-ը:
    Հանգստյան օրեր՝ շաբաթ, կիրակի:
  • Ճանապարհային ոստիկանություն
    1-77, 060-83-10-22
    Ճանապարհային ոստիկանության հաշվառման և քննական ստորաբաժանումների գործառույթներին (վարորդական իրավունքի վկայական ստանալ, փոխանակել, տրանսպորտային միջոցներ հաշվառել, անվանափոխել և այլն) վերաբերող հարցերով
    060-83-83-02
  • Թրաֆիքինգի և անօրինական միգրացիայի հարցերով
    0800-505-50
  • Անձնագրային և վիզաների վարչություն
    (+374) 10 37-02-64
Ոստիկանության ստորաբաժանումներում գործող Թեժ գծերի պատասխանատուների տվյալները
  • Ընդհանուր հարցերով
    (+374) 10 54-69-14
    (+374) 10 54-69-12
    (պատասխանատու՝ ՀՀ ոստիկանության շտաբի հերթապահ ծառայության վարչության պետ, ոստիկանության գնդապետ Արայիկ Առաքելյան, հեռ. 011-58-76-03)
  • Ճանապարհային ոստիկանություն
    Բջջ. 1-77
    (պատասխանատու՝ ճանապարհային ոստիկանության օպերատիվ կառավարման կենտրոնի պետ, ոստիկանության փոխգնդապետ Կարեն Գյուլումյան, հեռ. 060-83-10-23)
  • Անձնագրային և վիզաների վարչություն
    (+374) 10 37-02-64
    (պատասխանատու՝ ՀՀ ոստիկանության ԱՎՎ պետի տեղակալ, ոստիկանության գնդապետ Ահարոն Կարապետյան հեռ. 011-37-06-00)
  • Թրաֆիքինգի և անօրինական միգրացիայի հարցերով
    0800-505-50
    հերթապահ մաս
    (պատասխանատու՝ ՔՈ ԳՎ Թրաֆիքինգի դեմ պայքարի բաժնի պետ, ոստիկանության փոխգնդապետ Հաբեթ Մկրտչյան հեռ. 011- 56-39-63)

Գողության փորձ արագ սննդի կետից. Կումայրիի ոստիկանները հայտնաբերել են կասկածվողին

04.03.2021 18:15 Գողություն

Փետրվարի 27-ի գիշերը, ժամը 1-ի սահմաններում, ոստիկանության պետական պահպանության գլխավոր վարչության Գյումրու պահպանության բաժնից ոստիկանության Կումայրիի բաժին հաղորդում էր ստացվել, որ անհայտ անձը կոտրել է Խրիմյան Հայրիկի փողոցի արագ սննդի կետի պատուհանի ապակին և փորձել գողություն անել, սակայն ձայնային ազդանշանը միանալուն պես փախել է: Դեպքի վայր մեկնեցին օպերատիվ-քննչական խմբեր։
Դեպքի առթիվ քրեական գործ հարուցվեց, որի շրջանակներում Կումայրիի քրեական հետախույզներն անմիջապես ձեռնարկեցին օպերատիվ-հետախուզական միջոցառումներ։ Արագ արձագանքելուց զատ, նաև, այսպես ասած՝ սանրեցին տարածքն ու դեպքից ժամեր անց հայտնաբերեցին կասկածվողին։ 22-ամյա երիտասարդը բերման ենթարկվեց ոստիկանության Կումայրիի բաժին, որտեղից ներկայացվեց դեպքի նախաքննությունը վարող մարմնին ու ձերբակալվեց։ Հետագա միջոցառումներով պարզվեց, որ ձերբակալվածը օրեր առաջ գողություն էր արել Գյումրու Սպանդարյան փողոցի արագ սննդի կետից։ Տուժողներից հաղորդում է ընդունվել։ Դեպքերի հանգամանքները նախաքննությամբ պարզվում են։

`


Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: