Կումայրիի ոստիկաններն ապօրինի թմրաշրջանառության դեպք են բացահայտել
Հունվարի 10-ին ոստիկանության Կումայրիի բաժնի ծառայողները Գյումրիի Խրիմյան Հայրիկի խճուղում հայտնաբերեցին և, թմրանյութ օգտագործելու կասկածանքով, բաժին բերման ենթարկեցին 59-ամյա մի տղամարդու։ Նրա անձնական խուզարկությամբ հայտնաբերվեց յուրահատուկ հոտով դեղնականաչավուն զանգված։ Ըստ տղամարդու՝ հայտնաբերվածը «խիմկա» թմրամիջոց է, որը պատրաստել էր իր օգտագործման համար։
Նշանակվել են փորձաքննություններ։
Հանգամանքները պարզվում են։
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: