1-02

ՀՀ ՆԳՆ ոստիկանության թեժ գիծ

Ընդհանուր հարցերով
(+374) 10 54-69-14
(+374) 10 54-69-12
Աշխ. ժամեր՝ 9-ից 18-ը
Ընդմիջում՝ 13-ից 14-ը
Հանգստյան օրեր՝ շաբաթ, կիրակի

ՆԳՆ ինտերնետային խարդախություններ
Թեժ գիծ՝ 011 52 52 52

ՆԳՆ ոստիկանության պարեկային ծառայություն
Հասցե՝ ք․ Երևան, Խորենացի 158
(Պարեկային ծառայության գործունեության շրջանակում
հարցերի և բողոքների դեպքում կարող եք մոտենալ նաև նշված հասցեով)

Հեռ․՝ 010-51-29-65,
էլ․ փոստ՝ patrol-service@police.am

ՆԳՆ ոստիկանության համայնքային ոստիկանության գլխավոր վարչություն
Հեռ․՝ 010-52-03-10,
էլ․ փոստ՝ hvogv@police.am

ՆԳՆ ոստիկանության քրեական ոստիկանության գլխավոր վարչություն
Հեռ․՝ 011-56-47-72,
էլ․ փոստ՝ gdcp@police.am

ՆԳՆ ոստիկանության զորքեր
Հեռ․՝ 010-37-02-96,
էլ․ փոստ՝ zorqer@mia.gov.am


 

 
 
 

 

 

Ավտոմեքենայում «Կրիստալ» կար. Երևանի պարեկների բացահայտումը

Ավտոմեքենայում «Կրիստալ» կար. Երևանի պարեկների բացահայտումը

Սեպտեմբերի 15-ին՝ գիշերվա ժամը 2.20-ին, Պարեկային ծառայության Երևան քաղաքի գնդի 3-րդ գումարտակի 3-րդ վաշտի պարեկներն ապօրինի թմրանյութ պահելու և օգտագործելու կասկածանքով մայրաքաղաքի Արտաշատի խճուղում ձերբակալել և ավտոմեքենայով հանդերձ Համայնքային ոստիկանության Շենգավիթի բաժին են տեղափոխել երևանցի երկու երիտասարդի, երկուսն էլ 29 տարեկան, և տաքսու 57-ամյա վարորդին:
Երիտասարդներից մեկի խուզարկությամբ հայտնաբերվեց բյուրեղանման զանգվածով տոպրակ, մյուսի մոտ գաղտնի փականով դանակ կար:
Ավտոմեքենան տեղափոխվեց պահպանվող հատուկ տարածք:
Ձերբակալվածներն ու կազմված փաստաթղթերը ներկայացվեցին քննչական բաժին, որտեղ նախաձեռնվեց քրեական վարույթ։
Սեպտեմբերի 17-ին, դատարանի որոշմամբ, խուզարկվել է «Ռենո» մակնիշի ավտոմեքենան: Սրահի հետնամասում հայտնաբերվել է «Կրիստալ» տեսակի թմրամիջոցի նմանվող զանգվածով լցված տոպրակ։
Նախաքննությունը շարունակվում է։