ՀՀ ոստիկանության թեժ գիծ
  • Ընդհանուր հարցերով
    (+374) 10 54-69-14
    (+374) 10 54-69-12
    Աշխ. ժամեր՝ 9-ից 18-ը: Ընդմիջում՝ 13-ից 14-ը:
    Հանգստյան օրեր՝ շաբաթ, կիրակի:
  • Ճանապարհային ոստիկանություն
    1-77, 060-83-10-22
    Ճանապարհային ոստիկանության հաշվառման և քննական ստորաբաժանումների գործառույթներին (վարորդական իրավունքի վկայական ստանալ, փոխանակել, տրանսպորտային միջոցներ հաշվառել, անվանափոխել և այլն) վերաբերող հարցերով
    060-83-83-02
  • Թրաֆիքինգի և անօրինական միգրացիայի հարցերով
    0800-505-50
  • Անձնագրային և վիզաների վարչություն
    (+374) 10 37-02-64
Ոստիկանության ստորաբաժանումներում գործող Թեժ գծերի պատասխանատուների տվյալները
  • Ընդհանուր հարցերով
    (+374) 10 54-69-14
    (+374) 10 54-69-12
    (պատասխանատու՝ հեռ. 011-58-76-03)
  • Ճանապարհային ոստիկանություն
    Բջջ. 1-77
    (պատասխանատու՝ հեռ. 060-83-10-23)
  • Անձնագրային և վիզաների վարչություն
    (+374) 10 37-02-64
    (պատասխանատու՝ հեռ. 011-37-06-00)
  • Թրաֆիքինգի և անօրինական միգրացիայի հարցերով
    0800-505-50
    հերթապահ մաս
    (պատասխանատու՝ հեռ. 011- 56-39-63)

Մանրամասներ Արարատում հնչած կրակոցներից. ոստիկանները 29-ամյա տղամարդու են բերման ենթարկել /ՏԵՍԱՆՅՈՒԹ/

Հունվարի 5-ի գիշերը՝ ժամը 23-ն անց 50-ին, ոստիկանության Երևան քաղաքի վարչության օպերատիվ կառավարման կենտրոնից ոստիկանության Արարատի բաժին հաղորդեցին, որ Արարատ քաղաքի Զոդ բանավանում կրակոցներ են հնչել։
Ահազանգով մեկնած օպերատիվ-քննչական խմբերը տեղում իրականացրած հետախուզական միջոցառումների և քննչական գործողությունների արդյունքում պարզել են հետևյալը։ Նախնական տվյալներով՝ ժամը 23-ն անց 30-ի սահմաններում սպիտակ գույնի ավտոմեքենայի սրահից մի երիտասարդ կրակոցներ է արձակել փողոցում կանգնած անձանց ուղղությամբ։ Նրանցից 32-ամյա մի տղամարդ հրազենային վնասվածքով հոսպիտալացվել է Արարատ բժշկական կենտրոնում։ Գնդակներից մեկն էլ դիպել է 60-ամյա մի տղամարդու ձեռքին։ Նա մարմնական վնասվածք չի ստացել. միայն վնասվել է բաճկոնը։
Դեպքի վայրում հայտնաբերվեցին որսորդական հրացանի կրակված պարկուճներ, որոնք ուղարկվեցին ոստիկանության փորձաքրեագիտական վարչություն՝ դատաձգաբանական փորձաքննության։
Քրեական հետախույզները օպերատիվ պարզեցին՝ ինչ համարանիշերով մեքենայի սրահից են կրակոցներն արձակվել։ Շուտով հայտնի դարձավ նաև հանցագործությունը կատարելու մեջ կասկածվող անձի ինքնությունը։ Սկսվեցին որոնողական միջոցառումներ։ Օպերատիվ ճանապարհով տեղեկություններ ստացվեցին, որ կասկածանքով որոնվողը պատրաստվում է լքել Հայաստանը։
Արարատի ոստիկանները Ժորա Գասպարյանին հայտնաբերեցին հենց <> օդանավակայանում ու բերման ենթարկեցին բաժին։
Արարատ քաղաքի բնակիչ, 27-ամյա Գասպարյանին ոստիկանները ներկայացրել են նախաքննական մարմնին, որտեղ բերման ենթարկվածը ձերբակալվել է։
Շարունակվում են միջոցառումները մեքենան ու հանցագործության գործիք հրազենը հայտնաբերելու և կատարվածի բոլոր հանգամանքները պարզելու ուղղությամբ։
Նախաքննությունը շարունակվում է։

 

***

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

`


Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: