Կողոպուտի մեղադրանքով հետախուզվողը հայտնաբերվեց Վանաձորում․ երիտասարդը տեղափոխվել է քրեակատարողական հիմնարկ

Քրեական ոստիկանության Լոռու մարզային վարչության ծառայողների ձեռնարկած օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում հուլիսի 22-ին Վանաձոր քաղաքի Գրիբոյեդովի փողոցի շենքերից մեկի բակում հայտնաբերվել և վարչություն է տարվել 33-ամյա մի երիտասարդ, որը հետախուզվում էր կողոպուտի մեղադրանքով. խափանման միջոցը՝ կալանք: Նա տեղափոխվել է քրեակատարողական հիմնարկ:
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: