Ոստիկանները կանխել են կողոպուտը
 
                                            Մարտի 9-ին, ժամը 15.00-ին, ոստիկանության Կենտրոնական բաժնի ՔՀԲ ծառայողները, Մոսկովյան փողոցից, կողոպուտի փորձ կատարելու կասկածանքով, բերման են ենթարկել 46-ամյա տղամարդու, որը Մոսկովյան փողոցում փորձել է հափշտակել Ղազախստանի Հանրապետության քաղաքացի մի կնոջ դրամապանակը, սակայն բռնվել է ոստիկանության ծառայողների կողմից: 
 Տուժողից ընդունվել է հաղորդում: 
46-ամյա տղամարդը ձերբակալվել է:
Կատարվում է նախաքննություն:
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

 
    					 
    					 
    					 
    					 
    					