1-02

ՀՀ ՆԳՆ ոստիկանության թեժ գիծ

Ընդհանուր հարցերով
(+374) 10 54-69-14
(+374) 10 54-69-12
Աշխ. ժամեր՝ 9-ից 18-ը
Ընդմիջում՝ 13-ից 14-ը
Հանգստյան օրեր՝ շաբաթ, կիրակի

ՆԳՆ ինտերնետային խարդախություններ
Թեժ գիծ՝ 011 52 52 52

ՆԳՆ ոստիկանության պարեկային ծառայություն
Հասցե՝ ք․ Երևան, Խորենացի 158
(Պարեկային ծառայության գործունեության շրջանակում
հարցերի և բողոքների դեպքում կարող եք մոտենալ նաև նշված հասցեով)

Հեռ․՝ 010-51-29-65,
էլ․ փոստ՝ patrol-service@police.am

ՆԳՆ ոստիկանության համայնքային ոստիկանության գլխավոր վարչություն
Հեռ․՝ 010-52-03-10,
էլ․ փոստ՝ hvogv@police.am

ՆԳՆ ոստիկանության քրեական ոստիկանության գլխավոր վարչություն
Հեռ․՝ 011-56-47-72,
էլ․ փոստ՝ gdcp@police.am

ՆԳՆ ոստիկանության զորքեր
Հեռ․՝ 010-37-02-96,
էլ․ փոստ՝ zorqer@mia.gov.am


 

 
 
 

 

 

Չարենցավանի ոստիկանները թարմ հետքերով բացահայտեցին կողոպուտը՝ հայտնաբերելով կատարողին ու գողոնը

04.01.2022 16:07 Կողոպուտ

Դեկտեմբերի 30-ին Չարենցավանում կողոպուտ էր կատարվել: Օրը ցերեկով ինչ-որ մեկը քաղաքի 8-րդ թաղամասում բացահայտ հափշտակել էր մի կնոջ պայուսակն ու փախել:
Դեպքից րոպեներ անց կատարվածի վերաբերյալ օպերատիվ կառավարման կենտրոնից ոստիկանության Չարենցավանի բաժին հաղորդում ստացվեց:
Օպերատիվ խումբը մեկնեց 8-րդ թաղամաս: Իրավապահները զրուցեցին տուժողի հետ: Կողոպուտը քոլեջի հարակից տարածքում էր եղել` ժամը 16.30-ի սահմաններում: Կինը կողոպտչին թիկունքից էր միայն տեսել:
Տուժողի հետ զրույցից Չարենցավանի ոստիկաններն արդեն մոտավոր պատկերացնում էին, թե կասկածյալն ինչ տարիքի է, ինչ կազմվածքի:
Անհայտ անձի ինքնությունը պարզելու, նրան և գողոնը հայտնաբերելու ուղղությամբ բաժնի տարբեր ստորաբաժանումների ծառայողները անհետաձգելի միջոցառումներ ձեռնարկեցին: Եվ հետևողական աշխատանքի շնորհիվ կասկածյալը հաղորդումից ժամեր անց հայտնաբերվեց:
Ըստ տեղեկությունների` կողոպուտը հնարավոր է կատարած լիներ Չարենցավանի 4-րդ թաղամասի 29-ամյա մի բնակիչ:
Նույն օրը, ժամը 18-ին, երիտասարդը Չարենցավանի Խորենացու փողոցից բերման ենթարկվեց բաժին ու տվեց խոստովանական բացատրություն:
Նրա խուզարկությամբ հայտնաբերվեց տուժողի պայուսակում եղած գումարը։ Հետագա միջոցառումներով դեպքի վայրի հարակից տարածքում հայտնաբերվեց նաև տուժողի դրամապանակը:
Ոստիկանության Չարենցավանի բաժնում կողոպուտի փաստով հարուցված քրեական գործն ուղարկվել է տարածքային քննչական մարմնին։ Հանգամանքները նախաքննությամբ պարզվում են:

`


Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: