1-02

ՀՀ ՆԳՆ ոստիկանության թեժ գիծ

Ընդհանուր հարցերով
(+374) 10 54-69-14
(+374) 10 54-69-12
Աշխ. ժամեր՝ 9-ից 18-ը
Ընդմիջում՝ 13-ից 14-ը
Հանգստյան օրեր՝ շաբաթ, կիրակի

ՆԳՆ ինտերնետային խարդախություններ
Թեժ գիծ՝ 011 52 52 52

ՆԳՆ ոստիկանության պարեկային ծառայություն
Հասցե՝ ք․ Երևան, Խորենացի 158
(Պարեկային ծառայության գործունեության շրջանակում
հարցերի և բողոքների դեպքում կարող եք մոտենալ նաև նշված հասցեով)

Հեռ․՝ 010-51-29-65,
էլ․ փոստ՝ patrol-service@police.am

ՆԳՆ ոստիկանության համայնքային ոստիկանության գլխավոր վարչություն
Հեռ․՝ 010-52-03-10,
էլ․ փոստ՝ hvogv@police.am

ՆԳՆ ոստիկանության քրեական ոստիկանության գլխավոր վարչություն
Հեռ․՝ 011-56-47-72,
էլ․ փոստ՝ gdcp@police.am

ՆԳՆ ոստիկանության զորքեր
Հեռ․՝ 010-37-02-96,
էլ․ փոստ՝ zorqer@mia.gov.am


 

 
 
 

 

 

Կողոպուտ Էրեբունի վարչական շրջանի Այվազովսկու փողոցում․ ոստիկանները հայտնաբերել են կասկածյալներին

15.04.2020 18:31 Կողոպուտ

Ապրիլի 8-ին Էրեբունի վարչական տարածքում կողոպուտ էր կատարվել: Ժամը 1-ի սահմաններում երկու երիտասարդ տեխնիկական միջոցների գործադրմամբ բացել էին Այվազովսկու փողոցում տեղադրված սրճեփ սարքի դուռը: Հարևանությամբ գործող ավտոլվացման կետի պահակը նկատել էր նրանց: Փորձել էր կանխել: Երիտասարդներից մեկը սրճեփ սարքի մետաղադրամների դատարկ արկղով խփել էր նրա գլխին, բացահայտ հափշտակել էին մետաղադրամներով լի մյուս արկղը և դիմել փախուստի:
Դեպքից րոպեներ անց ոստիկանության Էրեբունու բաժնում օպերատիվ կառավարման կենտրոնից ահազանգ ստացվեց: Հերթապահ խումբը մեկնեց Այվազովսկու փողոց:
Իրավապահներն ուսումնասիրեցին դեպքի վայրը, զրուցեցին պահակի հետ: Տուժողը մոտավոր նկարագրեց, թե կասկածյալներն ինչ տարիքի են, ինչ կազմվածքի: Սակայն երիտասարդների արտաքին նկարագիրը պարզելը բացահայտման համար քիչ էր, անհրաժեշտ էր ճշտել անձնական տվյալները, գտնվելու վայրը և, որ ամենակարևորն էր, հայտնաբերել նրանց:
Որոնողական աշխատանքները շարունակվեցին: Անհայտ անձանց ինքնությունը պարզելու, նրանց և գողոնը հայտնաբերելու ուղղությամբ քրեական հետախույզները ծավալուն միջոցառումներ ձեռնարկեցին: Կողմնորոշումներ ուղարկվեցին ոստիկանության մյուս ստորաբաժանումներ: Եվ հետևողական աշխատանքի շնորհիվ դեպքից օրեր անց կասկածյալները հայտնաբերվեցին:
Էրեբունու բաժնի քրեական հետախույզները, համագործակցելով ոստիկանության Երևան քաղաքի վարչության և Կենտրոնական բաժնի ծառայողների հետ, տեղեկություններ ստացան, որ կողոպուտը հնարավոր է կատարած լինեն Իսակովի պողոտայի 24 և 25-ամյա երկու երիտասարդ:
Ապրիլի 13-ին իրավապահները երկուսին էլ բերման ենթարկեցին ոստիկանության Էրեբունու բաժին:
Փաստի առթիվ հարուցվել է քրեական գործ:
Հանգամանքները պարզվում են:
Հարուցված քրեական գործի նախաքննությունը շարունակվում է:

`


Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: