1-02

ՀՀ ՆԳՆ ոստիկանության թեժ գիծ

Ընդհանուր հարցերով
(+374) 10 54-69-14
(+374) 10 54-69-12
Աշխ. ժամեր՝ 9-ից 18-ը
Ընդմիջում՝ 13-ից 14-ը
Հանգստյան օրեր՝ շաբաթ, կիրակի

ՆԳՆ ինտերնետային խարդախություններ
Թեժ գիծ՝ 011 52 52 52

ՆԳՆ ոստիկանության պարեկային ծառայություն
Հասցե՝ ք․ Երևան, Խորենացի 158
(Պարեկային ծառայության գործունեության շրջանակում
հարցերի և բողոքների դեպքում կարող եք մոտենալ նաև նշված հասցեով)

Հեռ․՝ 010-51-29-65,
էլ․ փոստ՝ patrol-service@police.am

ՆԳՆ ոստիկանության համայնքային ոստիկանության գլխավոր վարչություն
Հեռ․՝ 010-52-03-10,
էլ․ փոստ՝ hvogv@police.am

ՆԳՆ ոստիկանության քրեական ոստիկանության գլխավոր վարչություն
Հեռ․՝ 011-56-47-72,
էլ․ փոստ՝ gdcp@police.am

ՆԳՆ ոստիկանության զորքեր
Հեռ․՝ 010-37-02-96,
էլ․ փոստ՝ zorqer@mia.gov.am


 

 
 
 

 

 

Կողոպուտ ոսկերչական խանութում. Գյումրու ոստիկանների բացահայտումը

05.08.2021 17:47 Կողոպուտ

Օգոստոսի լույս 3-ի գիշերը ՊՊԳՎ Գյումրու պահպանության բաժնի ծառայողը ոստիկանության Կումայրիի բաժնում հայտնել էր, որ Գյումրու Սայաթ-Նովայի փողոցի ոսկերչական խանութ-սրահի հետնամասի պատուհանը կոտրել են։ Դեպքի վայր ժամանած օպերատիվ խումբը պարզեց հետևյալը։ Անհայտ անձինք, օգտագործելով տեխնիկական միջոցներ, կոտրել էին պատուհանն ու ներս մտել։ Գողության պահին անվտանգության ձայնազդանշանային համակարգը միացել էր, նրանք էլ փախել էին:  Տեղում կազմվեց անհետաձգելի հետախուզական միջոցառումների ծրագիր։ Ձեռնարկված միջոցառումներով Սայաթ-Նովայի փողոցում հայտնաբերվեց խափանված ավտոմեքենա։ Առաջ քաշված վարկածը, որ ոսկերչական խանութ մտած անձինք եղել էին այդ մեքենայով, դեպքից ժամեր անց հաստատվեց։ Արդեն առավոտյան հայտնի էին կասկածվողների ինքնությունը։ Ժամը 13.50-ին կասկածանքով ոստիկանության Կումայրիի բաժին բերման ենթարկվեցին երկու տղամարդ, երկուսն էլ՝ 48 տարեկան։ Գյումրիում հայտնաբերված տղամարդիկ տեղացի չէին։ Օպերատիվ-հետախուզական միջոցառումների և քննչական գործողությունների շնորհիվ պարզվեց, որ նրանք Սայաթ-Նովայի փողոցում հայտնաբերված մեքենայով էին գնացել Գյումրի։ Ավտոմեքենայի հետնամասում նախապես տեղադրել էին մետաղյա ձող։ Խանութի պատուհանը կոտրել էին հենց այդ ձողի օգնությամբ՝ մեքենայով հետընթաց կատարելով։ Ներս էին մտել, բայց ձայնազդանշանային համակարգը միացել էր, ապա տագնապով խանութ էին հասել ՊՊԳՎ Գյումրու պահպանության բաժնի ծառայողները, որոնց տեսնելով՝ տղամարդիկ փախել էին։ Նրանցից մեկի խուզարկությամբ հայտնաբերվեցին ոսկերչական խանութից հափշտակված արծաթյա շղթաներ։ Դեպքի առթիվ քրեական գործ է հարուցվել։ Տղամարդկանցից մեկը ձերբակալվել է, մյուսը՝ ստորագրությամբ բաց թողնվել։ Նախաքննությունը շարունակվում է։ 

`


Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: