Գողությունը բացահայտվել է, գողոնի մի մասը՝ վերադարձվել

Կոշ գյուղի վերականգնողական կենտրոնից գողության ահազանգը Համայնքային ոստիկանության Աշտարակի բաժնում ստացվեց մայիսի 17-ին: Հիվանդներից մեկի դրամապանակից փող էին գողացել: Նախաձեռնված քրեական վարույթի շրջանակում ձեռնարկված օպերատիվ-հետախուզական միջոցառումների և քննչական գործողությունների արդյունքում պարզվեց, որ գողությունը կատարել է Գեղարքունիքի մարզի Աստղաձոր համայնքի 31-ամյա բնակչուհին։ Նա խոստովանել է արարքը և ներկայացրել գողոնի մի մասը: Նախաքննությամբ հանգամանքները պարզվում են:
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: