ՀՀ ոստիկանության թեժ գիծ
  • Ընդհանուր հարցերով
    (+374) 10 54-69-14
    (+374) 10 54-69-12
    Աշխ. ժամեր՝ 9-ից 18-ը: Ընդմիջում՝ 13-ից 14-ը:
    Հանգստյան օրեր՝ շաբաթ, կիրակի:
  • Ճանապարհային ոստիկանություն
    1-77
  • Թրաֆիքինգի և անօրինական միգրացիայի հարցերով
    0800-505-50
  • Անձնագրային և վիզաների վարչություն
    (+374) 10 37-02-64
Ոստիկանության ստորաբաժանումներում գործող Թեժ գծերի պատասխանատուների տվյալները
  • Ընդհանուր հարցերով
    (+374) 10 54-69-14
    (+374) 10 54-69-12
    (պատասխանատու՝ ՀՀ ոստիկանության շտաբի հերթապահ ծառայության վարչության պետ, ոստիկանության գնդապետ Արայիկ Առաքելյան, հեռ. 011-58-76-03)
  • Ճանապարհային ոստիկանություն
    Բջջ. 1-77
    Ճանապարհային ոստիկանության գործունեությանն առնչվող, ինչպես նաև ճանապարհատրանսպորտային պատահարների հետ կապված հարցերով
    (պատասխանատու՝ ճանապարհային ոստիկանության օպերատիվ կառավարման կենտրոնի պետ, ոստիկանության փոխգնդապետ Կարեն Գյուլումյան, հեռ. 010-52-27-63)
  • Անձնագրային և վիզաների վարչություն
    (+374) 10 37-02-64
    (պատասխանատու՝ ՀՀ ոստիկանության ԱՎՎ պետի տեղակալ, ոստիկանության գնդապետ Ահարոն Կարապետյան հեռ. 011-37-06-00)
  • Թրաֆիքինգի և անօրինական միգրացիայի հարցերով
    0800-505-50
    հերթապահ մաս
    (պատասխանատու՝ ՔՈ ԳՎ Թրաֆիքինգի դեմ պայքարի բաժնի պետ, ոստիկանության փոխգնդապետ Հաբեթ Մկրտչյան հեռ. 011- 56-39-63)

Ակնհայտ անշահավետ գործարքի արդյունքում պետությանը պատճառվել է 15․488․000 դրամի վնաս /ՏԵՍԱՆՅՈՒԹ/

Ոստիկանության ԿՀԴՊ գլխավոր վարչության կոռուպցիայի և տնտեսական գործունեության դեմ ուղղված հանցագործությունների հակազդման վարչությունում ՀՀ կադաստրի կոմիտեի պաշտոնատար անձանց կողմից թույլ տված խախտումների վերաբերյալ նյութերի նախապատրաստման ընթացքում պարզվել է, որ համապատասխան պաշտոնատար անձինք անձնական շահագրգռվածությունից ելնելով իրենց պաշտոնեական դիրքն օգտագործել են ծառայության շահերին հակառակ և չեն կատարել ծառայողական պարտականությունները։ Ըստ այս պահին հայտնի տվյալների` անշարժ գույքի կադաստրային գնահատման և համակարգված դիտարկումների վարչության պաշտոնատար անձինք բնակավայրերի բազմաբնակարան բնակելի շենքերի բնակարանների ու հողամասերի գների, հասարակական նշանակության անշարժ գույքի միջին շուկայական վարձավճարի համակարգված դիտարկումներ անցկացնելու համապատասխան բաժնի ուժերով գործառույթը կատարելու փոխարեն՝ ձեռնարկել ու իրականացրել են նշված աշխատանքների գնման գործընթաց։ Հաղթած ընկերության հետ 2018 թվականի մարտի 6-ին կնքվել է 38․720․000 դրամի պայմանագիր։ Դրա շրջանակում, մարտի 6-ից հունիսի 22-ն ընկած ժամանակահատվածում, պատվիրատուի տրամադրած տեղեկատվութան հիման վրա ընկերությունը ընդամենը կատարելով վերլուծություն՝ ներկայացրել է աշխատանքների կատարման հանձման-ընդունման ակտեր, որոնց հիման վրա ընկերությանը փոխանցվել է 15․488․000 դրամ։ Այս պահին հայտնի տվյալների համաձայն՝ հետագայում գործարքի ակնհայտ անշահավետ լինելու պատճառով 2018 թվականի հունիսի 25-ին պայմանագիրը լուծարվել է։ Արդյունքում՝ պետությանը պատճառվել է առանձնապես խոշոր չափի նյութական վնաս և առաջացրել ծանր հետևանքներ։
Դեպքի առթիվ հարուցվել է քրեական գործ։
Կատարվում է նախաքննություն։

`


Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: