1-02

ՀՀ ՆԳՆ ոստիկանության թեժ գիծ

Ընդհանուր հարցերով
(+374) 10 54-69-14
(+374) 10 54-69-12
Աշխ. ժամեր՝ 9-ից 18-ը
Ընդմիջում՝ 13-ից 14-ը
Հանգստյան օրեր՝ շաբաթ, կիրակի

ՆԳՆ ինտերնետային խարդախություններ
Թեժ գիծ՝ 011 52 52 52

ՆԳՆ ոստիկանության պարեկային ծառայություն
Հասցե՝ ք․ Երևան, Խորենացի 158
(Պարեկային ծառայության գործունեության շրջանակում
հարցերի և բողոքների դեպքում կարող եք մոտենալ նաև նշված հասցեով)

Հեռ․՝ 010-51-29-65,
էլ․ փոստ՝ patrol-service@police.am

ՆԳՆ ոստիկանության համայնքային ոստիկանության գլխավոր վարչություն
Հեռ․՝ 010-52-03-10,
էլ․ փոստ՝ hvogv@police.am

ՆԳՆ ոստիկանության քրեական ոստիկանության գլխավոր վարչություն
Հեռ․՝ 011-56-47-72,
էլ․ փոստ՝ gdcp@police.am

ՆԳՆ ոստիկանության զորքեր
Հեռ․՝ 010-37-02-96,
էլ․ փոստ՝ zorqer@mia.gov.am


 

 
 
 

 

 

Դեկտեմբերի 10-ին Վալերիյ Օսիպյանը 9 ոստիկանի լեյտենանտի ուսադիրներ է հանձնել /ՏԵՍԱՆՅՈՒԹ/

10.12.2018 13:44 Պաշտոնական
Դեկտեմբերի 10-ին Վալերիյ Օսիպյանը 9 ոստիկանի լեյտենանտի ուսադիրներ է հանձնել /ՏԵՍԱՆՅՈՒԹ/

10 դեկտեմբերի, 2018 թվական։ Այս օրը խորհրդանշական է ոստիկանության կենտրոնական վարչակազմ հրավիրված 9 ծառայողների համար, որոնք սպայական առաջին ուսադիրները ստացան անձամբ Հայաստանի ոստիկանության պետ Վալերիյ Օսիպյանից։ Նրանք աչքի են ընկել իրենց բարեխիճ ծառայությամբ ու մասնագիտական գիտելիքների պաշարով՝ վաստակելով ոստիկանությունում արդեն որպես սպա ծառայելու հնարավորությունը։
Վալերիյ Օսիպյանը լեյտենանտի ուսադիրները նրանց հանձնելուց և բարի ծառայություն մաղթելուց հետո՝ հանդես եկավ շնորհավորական խոսքով։ Ոստիկանության պետը ևս մեկ անգամ արձանագրեց՝ բարեխիղճ և պատվախնդիր ծառայողներն ըստ արժանվույն գնահատվելու են։ «Մեր առաքելությունը հասարակությանը ծառայելն է, որը պետք է անենք հավուր պատշաճի և բարձր պատրաստակամությամբ։ Հուսով եմ՝ ստացած կոչումներն ավելի կպարտավորեցնեն ձեզ օրենքով ոստիկանությանը վերապահված լիազորություններն ավելի բարեխիղճ կատարել»,- ընգծեց ոստիկանության պետը՝ հիշեցնելով, որ այսուհետ յուրաքանչյուր ոստիկանի, այսպես ասած, տանիքը իր սրտացավ ծառայությունն է միայն։