Ոստիկանության պետը հերթական սպայական կոչումներ հանձնեց մի խումբ ոստիկանների /ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ, ՏԵՍԱՆՅՈՒԹ/
 
                                            Հուլիսի 16-ին ոստիկանության պետ Վալերիյ Օսիպյանը ոստիկանության ավագ և միջին խմբի հերթական կոչումներ հանձնեց ոստիկանության մի շարք ծառայողների:
 Ոստիկանության Լոռու, Արագածոտնի մարզային վարչությունների, զորքերի ու ճանապարհային ոստիկանության ծառայողները ստացան ոստիկանության մայորի, փոխգնդապետի և գնդապետի սպայական կոչումներ:
 Վալերիյ Օսիպյանը նաև հույս հայտնեց, որ կոչումներն էլ ավելի կպարտավորեցնեն նրանց առավել որակյալ ծառայություն իրականացնելու համար:













 
    					 
    					 
    					 
    					 
    					