1-02

ՀՀ ՆԳՆ ոստիկանության թեժ գիծ

Ընդհանուր հարցերով
(+374) 10 54-69-14
(+374) 10 54-69-12
Աշխ. ժամեր՝ 9-ից 18-ը
Ընդմիջում՝ 13-ից 14-ը
Հանգստյան օրեր՝ շաբաթ, կիրակի

ՆԳՆ ինտերնետային խարդախություններ
Թեժ գիծ՝ 011 52 52 52

ՆԳՆ ոստիկանության պարեկային ծառայություն
Հասցե՝ ք․ Երևան, Խորենացի 158
(Պարեկային ծառայության գործունեության շրջանակում
հարցերի և բողոքների դեպքում կարող եք մոտենալ նաև նշված հասցեով)

Հեռ․՝ 010-51-29-65,
էլ․ փոստ՝ patrol-service@police.am

ՆԳՆ ոստիկանության համայնքային ոստիկանության գլխավոր վարչություն
Հեռ․՝ 010-52-03-10,
էլ․ փոստ՝ hvogv@police.am

ՆԳՆ ոստիկանության քրեական ոստիկանության գլխավոր վարչություն
Հեռ․՝ 011-56-47-72,
էլ․ փոստ՝ gdcp@police.am

ՆԳՆ ոստիկանության զորքեր
Հեռ․՝ 010-37-02-96,
էլ․ փոստ՝ zorqer@mia.gov.am


 

 
 
 

 

 

Ոստիկանության պետն ընդունեց ոստիկանության պետին կից հասարակական խորհրդի կազմում ընդգրկվելու համար հայտ ներկայացրած քաղաքացիներին /ՏԵՍԱՆՅՈՒԹ, ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ/

07.07.2018 14:50
Ոստիկանության պետն ընդունեց ոստիկանության պետին կից հասարակական խորհրդի կազմում ընդգրկվելու համար  հայտ ներկայացրած քաղաքացիներին /ՏԵՍԱՆՅՈՒԹ, ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ/

Կարևորելով ոստիկանության գործունեության ոլորտում պետական քաղաքականության հիմնական ուղղությունների մշակմանը և այդ ուղղություններով որոշումների ընդունմանը հասարակությանը մասնակից դարձնելու անհրաժեշտությունը, գերակա համարելով հասարակություն-ոստիկանություն կապի ամրապնդումը, ոստիկանության գործունեության նկատմամբ հասարակական վերահսկողություն սահմանելու, ինչպես նաև ոստիկանության գործունեության լայն հրապարակայնությունն ապահովելու նպատակով` գործունեության ավելի քան յոթ տարի դադարից հետո, մեկնարկեց ոստիկանության պետին կից հասարակական խորհրդի կազմավորման աշխատանքները:
Հուլիսի 7-ին ոստիկանության պետ Վալերիյ Օսիպյանն ընդունեց ոստիկանության պետին կից հասարակական խորհրդի կազմում ընդգրկվելու համար հայտ ներկայացրած քաղաքացիներին:
Հանդիպումն ուներ ճանաչողական բնույթ՝ չնայած, որ ոստիկանության պետն անձամբ, որպես քաղհասարակության ներկայացուցիչների ճանաչում էր ներկաներից շատերին:
Ոստիկանության պետը նախ ներկայացրեց ձևավորվող խորհրդի առաքելությունը և վերահաստատեց իր կամքը հասարակության ներկայացուցիչների հետ խորհրդի ձևաչափում քննարկելու ոստիկանության գործունեությանն առնչվող կարևորագույն խնդիրները, համատեղ ջանքերով գտնելու լուծումներ:
Ներկաները հարցեր ուղղեցին ոստիկանության տարբեր ոլորտներից՝ սկսած ճանապարհային երթևեկության, տեսանկարահանող սարքերի գործունեությունից մինչև ոստիկանության ծառայության կատարելագործման, ոստիկանների աշխատավարձերի չափի մասին: Տալով սպառիչ պատասխաններ, Վալերիյ Օսիպյանն անդրադարձավ նաև վերջին շրջանում ոստիկանության իրականացրած միջոցառումներին ու հանրությանը հուզող խնդիրներին:
Ներկաներին առաջարկություն արվեց ցուցաբերել նախաձեռնողականություն և առավել ակտիվ կեցվածք՝ համատեղ ձևավորելու առաջիկա նիստերի օրակարգերը:
Հանդիպումն անցավ ջերմ, անմիջական ու անկաշկանդ մթնոլորտում: