Կես կիլոգրամից ավելի մեթամֆետամին բարձերի մեջ. Քրեական ոստիկանության բացահայտումը
Քրեական ոստիկանության թմրամիջոցների անօրինական շրջանառության դեմ պայքարի վարչության ստացած հերթական օպերատիվ տվյալն իրացվեց Սյունիքի մարզային և Պետական եկամուտների կոմիտեի մաքսանենգության դեմ պայքարի վարչությունների ծառայողների հետ:
Համատեղ միջոցառումների արդյունքում օգոստոսի 25-ին` կեսգիշերից քիչ անց, անձնական մաքսային զննման ենթարկվեց արտերկրից Հայաստան մուտք գործած Գորիս քաղաքի բնակիչ 45-ամյա տղամարդը:
Նրա տոպրակում եղած երկու բարձերում հայտնաբերվեց պոլիէթիլենային երկու փաթեթ՝ լցված մեթամֆետամին տեսակի թմրամիջոցի նմանվող զանգվածով՝ ընդհանուր 510 գրամ քաշով։
Նա ձերբակալվել, ապա կալանավորվել է։
Հանգամանքները նախաքննությամբ պարզվում են:
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: