ՀՀ ոստիկանության թեժ գիծ
  • Ընդհանուր հարցերով
    (+374) 10 54-69-14
    (+374) 10 54-69-12
    Աշխ. ժամեր՝ 9-ից 18-ը: Ընդմիջում՝ 13-ից 14-ը:
    Հանգստյան օրեր՝ շաբաթ, կիրակի:
  • Ճանապարհային ոստիկանություն
    1-77
  • Թրաֆիքինգի և անօրինական միգրացիայի հարցերով
    0800-505-50
  • Անձնագրային և վիզաների վարչություն
    (+374) 10 37-02-64
Ոստիկանության ստորաբաժանումներում գործող Թեժ գծերի պատասխանատուների տվյալները
  • Ընդհանուր հարցերով
    (+374) 10 54-69-14
    (+374) 10 54-69-12
    (պատասխանատու՝ ՀՀ ոստիկանության շտաբի հերթապահ ծառայության վարչության պետ, ոստիկանության գնդապետ Արայիկ Առաքելյան, հեռ. 011-58-76-03)
  • Ճանապարհային ոստիկանություն
    Բջջ. 1-77
    Ճանապարհային ոստիկանության գործունեությանն առնչվող, ինչպես նաև ճանապարհատրանսպորտային պատահարների հետ կապված հարցերով
    (պատասխանատու՝ ճանապարհային ոստիկանության օպերատիվ կառավարման կենտրոնի պետ, ոստիկանության փոխգնդապետ Կարեն Գյուլումյան, հեռ. 060-83-10-23)
  • Անձնագրային և վիզաների վարչություն
    (+374) 10 37-02-64
    (պատասխանատու՝ ՀՀ ոստիկանության ԱՎՎ պետի տեղակալ, ոստիկանության գնդապետ Ահարոն Կարապետյան հեռ. 011-37-06-00)
  • Թրաֆիքինգի և անօրինական միգրացիայի հարցերով
    0800-505-50
    հերթապահ մաս
    (պատասխանատու՝ ՔՈ ԳՎ Թրաֆիքինգի դեմ պայքարի բաժնի պետ, ոստիկանության փոխգնդապետ Հաբեթ Մկրտչյան հեռ. 011- 56-39-63)

Ապօրինություններ ոստիկանության Գուգարքի և Բազումի բաժիններում․ ոստիկանության ծառայող է ձերբակալվել

ՀՀ ԱԱԾ և ոստիկանության փոխգործակցության շրջանակներում Քրեական ոստիկանության գլխավոր վարչության ծառայողների ձեռնարկված օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում փաստական տվյալներ են ձեռք բերվել ոստիկանության Լոռու մարզային վարչության Գուգարքի և Բազումի բաժինների ծառայողների ապօրինությունների վերաբերյալ։ Մասնավորապես, հունվարի 30-ին ոստիկանության Գուգարքի բաժնի համայնքային ոստիկանության բաժանմունքի ավագ տեսուչն ու տեսուչը Վանաձոր-Ալավերդի ճանապարհին փայտանյութով բեռնված տրանսպորտային միջոց են կանգնեցրել, որի վարորդը փայտանյութի ձեռք բերման օրինականությունը չստուգելու, մեքենան բաժնի հատուկ պահպանվող տարածք չտեղափոխելու և սահմանված կարգով նյութեր չնախապատրաստելու համար ոստիկանության ծառայողներին առաջարկել և որպես կաշառք տվել է 30 հազար դրամ։ Փաստական տվյալներ են ձեռք բերվել նաև, որ նախորդ տարվա նոյեմբերի 29-ին ոստիկանության Գուգարքի բաժնի համայնքային ոստիկանության բաժանմունքի տեսուչը, իր մտերմիներից մեկի միջնորդությամբ, անձնական այլ շահագրգռվածությունից ելնելով, պաշտոնեական դիրքը ծառայության շահերին հակառակ է օգտագործել և նախապատրաստվող նյութերում ապօրինի հատված ծառատեսակների, դրանց քանակի և ծավալի վերաբերյալ ակնհայտ կեղծ տեղեկություններ է ներառել, ինչի հետևանքով քաղաքացին խուսափել է հնարավոր քրեական պատասխանատվությունից և ենթարկվել է վարչական պատասխանատվության։ Այնուհետև նույն քաղաքացին նախորդ տարվա դեկտեմբերի 4-ին համայնքային ոստիկանության տեսուչին որպես կաշառք տվել է 20 հազար դրամ։ Պարզվել է նաև, որ նախորդ տարվա հոկտեմբերին ոստիկանության Գուգարքի բաժնի համայնքային ոստիկանության բաժանմունքի տեսուչը, նույն բաժնի պետի ծառայության գծով տեղակալի դրդմամբ, առանց փաստաթղթերի փայտանյութ տեղափոխելու վերաբերյալ նախապատրաստված նյութերում ակնհայտ կեղծ տեղեկություններ է ներառել՝ ապօրինի հատված ծառատեսակների ծավալի և հատման վայրերի վերաբերյալ, ինչի հետևանքով խախտվել են պետության օրինական շահերը և անզգուշությամբ առաջացել են ծանր հետևանքներ։ Փաստական տվյալներ են ձեռք բերվել նաև, որ ոստիկանության Գուգարքի բաժնի քրեական հետախուզության բաժանմունքի պետն ու պրոֆիլակտիկայի ավագ տեսուչը թաքցրել են նախորդ տարվա հոկտեմբերի 14-ին ապօրինի հատված փայտանյութ տեղափոխող «ՈՒԱԶ» մակնիշի մեքենայի մասնակցությամբ ավտովթարի դեպքը և դրա վերաբերյալ կազմելով ակնհայտ կեղծ տեղեկություններ պարունակող պաշտոնական փաստաթղթեր՝ ավտովթարը ձևակերպել են որպես դժբախտ պատահար, ինչի հետևանքով չի արձանագրվել ապօրինի ծառահատման դեպքը, խախտվել են պետության օրինական շահերը, ինչն էլ անզգուշությամբ առաջացրել է ծանր հետևանքներ։ Պարզվել է նաև, որ նախորդ տարվա նոյեմբերի 7-ին ոստիկանության Վանաձոր քաղաքի Բազումի բաժնի պարեկային ոստիկանները Վանաձորում կանգնեցրել են ապօրինի հատված ծառերով բեռնված մեքենա, որը բաժնի հատուկ պահպանվող տարածք տեղափոխելու, փայտանյութի ձեռք բերման օրինականությունը ստուգելու և սահմանված կարգով նյութեր նախապատրաստելու փոխարեն, Բազումի բաժնի քրեական հետախուզության բաժանմունքի պետի միջնորդությամբ, դեպքը չեն փաստաթղթավորել։ Ապօրինության հետևանքով խախտվել են պետության օրինական շահերը, ինչն էլ անզգուշությամբ առաջացրել է ծանր հետևանքներ։
Դեպքերի առթիվ Քրեական ոստիկանության գլխավոր վարչության կոռուպցիոն և տնտեսական հանցագործությունների դեմ պայքարի վարչությունում քրեական գործեր են հարուցվել, Գուգարքի բաժնի համայնքային ոստիկանության բաժանմունքի ավագ տեսուչը ձերբակալվել է։ Հարուցված քրեական գործերը ոստիկանությունից ուղարկվել են Հատուկ քննչական ծառայություն։
Ինքնամաքրման գործընթացը և արատավոր երևույթների դեմ հետևողական պայքարը ոստիկանության համակարգում շարունակական է լինելու։

`


Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: