1-02

ՀՀ ՆԳՆ ոստիկանության թեժ գիծ

Ընդհանուր հարցերով
(+374) 10 54-69-14
(+374) 10 54-69-12
Աշխ. ժամեր՝ 9-ից 18-ը
Ընդմիջում՝ 13-ից 14-ը
Հանգստյան օրեր՝ շաբաթ, կիրակի

ՆԳՆ ինտերնետային խարդախություններ
Թեժ գիծ՝ 011 52 52 52

ՆԳՆ ոստիկանության պարեկային ծառայություն
Հասցե՝ ք․ Երևան, Խորենացի 158
(Պարեկային ծառայության գործունեության շրջանակում
հարցերի և բողոքների դեպքում կարող եք մոտենալ նաև նշված հասցեով)

Հեռ․՝ 010-51-29-65,
էլ․ փոստ՝ patrol-service@police.am

ՆԳՆ ոստիկանության համայնքային ոստիկանության գլխավոր վարչություն
Հեռ․՝ 010-52-03-10,
էլ․ փոստ՝ hvogv@police.am

ՆԳՆ ոստիկանության քրեական ոստիկանության գլխավոր վարչություն
Հեռ․՝ 011-56-47-72,
էլ․ փոստ՝ gdcp@police.am

ՆԳՆ ոստիկանության զորքեր
Հեռ․՝ 010-37-02-96,
էլ․ փոստ՝ zorqer@mia.gov.am


 

 
 
 

 

 

Սյունիքի ոստիկանները բացահայտել են Կապանի թիվ 3 հատուկ դպրոցի նախկին տնօրենի ապօրինություններ (ՏԵՍԱՆՅՈՒԹ)

Ոստիկանության Սյունիքի մարզային վարչությունում ստացված օպերատիվ տեղեկությունների հիման վրա նախապատրաստված նյութերով փաստական տվյալներ են ձեռք բերվել, որ Կապանի թիվ 3 հատուկ դպրոցի տնօրենը, որը պաշտոնավարել է 1989 թվականից մինչև 2016 թվականը, չարաշահել է պաշտոնեական դիրքը։ Ըստ քննությանն այս պահին հայտնի տվյալների՝ 2005-ից 2016 թվականը եղբոր որդուն, իսկ քրոջ աղջկան՝ 2005-ից 2017 թվականը հաստատությունում ձևակերպել է որպես սոցիալական մանկավարժ։ Նրանք չեն ունեցել համապատասխան կրթություն և չեն կատարել իրենց մասնագիտական պարտականությունները, սակայն աշխատավարձ են ստացել։ Բացի այդ, փաստական տվյալներ են ձեռք բերվել, որ տնօրենի քրոջ դուստրը 2007, 2010, 2012, 2014 և 2015 թվականներին տարբեր ամիսների գտնվել է արտերկրում, սակայն կրթահամալիրի հաշվապահությանն է տրամադրվել նրա աշխատանքի հաճախումների վերաբերյալ կեղծ տեղեկատվություն, ինչի հիման վրա նրա աշխատավարձը դուրս է գրվել։
Դեպքի առթիվ ոստիկանության Կապանի բաժնում առանձնապես խոշոր չափերի յուրացման կամ վատնման հատկանիշներով քրեական գործ է հարուցվել և ուղարկվել նախաքննական մարմնին՝ հետագա քննության։ Հանգամանքները պարզվում են։

`


Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: